Նավթի համաշխարհային գների աճը դրական է ազդել Հայաստանի տնտեսության վրա 26 ապրիլի 2011 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Հանքահումքային ապրանքների համաշխարհային գների աճը 2010թ. դրական է անդրադարձել Հայաստանի տնտեսության վրա, ապրիլի 26-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԿԲ ֆինանսական կայունության ու զարգացման վարչության պետ Վահե Վարդանյանը`ամփոփելով տարին: «Լինելով պղնձի ու մոլիբդենի արտահանող, Հայաստանին հաջողվել է բարելավել 2010թ. առևտրային բալանսը, քանի որ զգալի աճ է գրանցվել արտահանման ոլորտում՝ մոտ 42 տոկոս, այն դեպքում, երբ ներկրումն աճել է ընդամենը 13,9 տոկոսով»,-ասել է նա: Բացի այդ, ըստ Վահե Վարդանյանի, չլինելով նավթի արտահանող, Հայաստանը զգալիորեն կախված է նավթի գների տատանումից համաշխարհային շուկայում, քանի որ դրամական փոխանցումները դեպի Հայաստան ուղղակիորեն կախված են նավթի համաշխարհային գներից: «Փոխանցումների մեծ մասը կատարվում է Ռուսաստանից, որը մեծ կախվածություն ունի նավթի գնից: Ուստի, նավթի գնի աճը ևս դրական է ազդել Հայաստան առաքվող դրամական փոխանցումների վրա»,-ասել է նա: Վահե Վարդանյանը հավելել է նաև, որ 2010թ. դրամական փոխանցումների ծավալն աճել է 18,4 տոկոսով, և չնայած նրան, որ այդ ցուցանիշն աճի տեմպերով դեռ չի հասել նախաճգնաժամային շրջանին, այնուամենայնիվ միտումները բավականին ակտիվ են: « 2011 թվականի համար մենք անկման ոչ մի միտում չենք տեսնում, նույնիսկ եթե նավթի գինը չբարձրանա, մենք եկամուտների աճ ենք ակնկալում Ռուսաստանում»,-ասել է Վարդանյանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |