Հայաստանի ֆինանսների նախարարություն. Թանկարժեք մետաղների պետգները 25-ից մայիսի 1-ի համար

Հայաստանի ֆինանսների նախարարություն. Թանկարժեք մետաղների պետգները 25-ից մայիսի 1-ի համար

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից ապրիլի 25-ից մայիսի 1-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հաղորդագրության համաձայն, ոսկու գնման գինն այս շաբաթ կկազմի 16608.21 (+293.71), բացթողնման գինը` 18052.40 (+319.25) դրամ, արծաթի գնման գինը` 491.87 (+34.26), բացթողնման գինը` 534.64 (+37.24), պլատինի գնման գինը` 19885.01 (-48.77), բացթողնման գինը` 21614.14 (-53.01), իսկ պալադիումի գնման գինը կկազմի 8357.57 (-309.29), բացթողնման գինը` 9084.31 (-336.19) դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---