Հայաստանը հնարավոր է համագործակցի մեծածախ առեւտրի ցանց հանդիսացող «METRO» կազմակերպության հետ

Հայաստանը հնարավոր է համագործակցի մեծածախ առեւտրի ցանց հանդիսացող «METRO» կազմակերպության հետ

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության` (UNIDO) հայաստանյան ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանին եւ UNIDO-ի «ԵվրԱզԷՍ-ի երկրների միջեւ արդյունաբերական կապերի ինտեգրացիա» ծրագրի գլխավոր տեխնիկական խորհրդատու Վիկտոր Զախարյանին:

Քննարկվեցին Հայաստանում UNIDO-ի «ԵվրԱզԷՍ-ի երկրների միջեւ արդյունաբերական կապերի ինտեգրացիա» ծրագրի իրականացմանը եւ այդ ուղղությամբ ՀՀ կառավարության անելիքներին վերաբերող հարցեր: Ծրագիրն աջակցում է ԵվրԱզԷՍ-ի տարածքում արդյունաբերական ինտեգրացիայի եւ միասնական տնտեսական տարածքի ձեւավորման գործընթացներին` միջազգային արդյունաբերական գործակցության խորացման եւ մասնակից- երկրների արդյունաբերության արդիականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման միջոցով:

Փոխվարչապետ Ա. Գեւորգյանն ընդգծեց ծրագրի կարեւորությունը` հայկական գործարար միջավայրին սպառման նոր շուկաների, ինչպես նաեւ Հայաստանում նոր ներդրումների hնարավորության ստեղծման առումով: Քննարկվեց առեւտրային պլատֆորմի ստեղծման, եվրոպական մեծածախ առեւտրի ցանց հանդիսացող «METRO» կազմակերպության հետ հնարավոր համագործակցության հարցեր:

Առեւտրային պլատֆորմի ստեղծման գաղափարը, վերջինիս հնարավորությունները ներկայացնելու նպատակով պայմանավորվածություն ձեռք բերվեց Զարգացման հայկական գործակալության եւ Առեւտրաարդյունաբերական պալատի հետ մայիսի վերջին համատեղ կազմակերպել գործարարների համաժողով, որտեղ շահագրգիռ կողմերին կներկայացվի նաեւ UNIDO-ի «ԵվրԱզԷՍ-ի երկրների միջեւ արդյունաբերական կապերի ինտեգրացիա» ծրագիրը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---