Հայաստան կներկրվեն բարձր բերքատու ճակնդեղի նոր սորտեր

Հայաստան կներկրվեն բարձր բերքատու ճակնդեղի նոր սորտեր

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի Շիրակի մարզ այցելության շրջանակներոյմ անդրադարձ եղավ Ախուրյանի շաքարի գործարանը տեղական հումքով ապահովելու խնդրին: «Բնահումքն անհրաժեշտաբար պետք է աճեցնել տարածաշրջանում` այս կերպ նպաստելով ձեռնարկության լրիվ հզորությամբ գործարկմանն ու ռազմավարական նշանակություն ունեցող ճակնդեղագործության արտադրության զարգացմանը: Հումքը տեղում ստեղծելու նպատակով նախատեսվել է նաև արտերկրից բարձր բերքատու ճակնդեղի նոր սորտերի, սերմերի ներկրում, իսկ հետագայում դրանց մշակման կազմակերպումը հանրապետությունում»,- ասաց նախարարը` շեշտելով, որ վերոնշյալ գործում պետությանն անհրաժեշտ է գյուղացու օժանդակությունը:

Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը խոսելով իրացման շուկայի ապահովման, հողատարածքների սահմանների ճշտման, քարտեզագրման, ինչպես նաև պարարտանյութերի պահանջարկի մասին, բարձրացրեց նաև հակակարտային նոր լրացուցիչ կայանների տեղակայման հարցը, հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը:

«Հակակարկտային կայանների տեղակայման գործընթացը կշարունակվի. այդ ուղղությամբ ունենք նաև կառավարության հանձնարարականը: Ներկայումս կառավարությունում քննարկման փուլում է նաև Շիրակի դաշտում տեղակայվելիք երկու ավտոմատ կառավարման համակարգերի կառուցման (ռադարների) հարցը, որից հետո արդեն կավելացվի հակակարկտային կայանների թիվը՚, - ասաց նախարարը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---