Հայաստանի կառավարությունը որոշել է հավասարեցնել ծխախոտ ներկրողների և արտադրողների իրավունքները 5 մայիսի 2011 - 10:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը մայիսի 5-ի նիստում հավանություն է տվել «Ներքին շուկայում պաշտպանության մասին», «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում օրենսդրական փոփոխություների նախագծին: Ինչպես հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, այս որոշմամբ հավասար իրավունքներ են սահմանվում ծխախոտ ներկրողների և տեղական արտադրողների համար: 2010թ. հոկտեմբերի 7-ին Հայաստանի Ազգային Ժողովն ընդունեց «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը նախատեսում է աստիճանական հավասարեցում` մինչև 2014թ. դրույքները, ինչպես տեղի արտադրողների, այնպես էլ ներկրողների համար: Առևտրի Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) կանոնները արգելում են որևէ ֆիսկալային կամ օրենսդրական արտոնություններ սահմանել տեղական արտադրանքի համար: Ակցիզային հարկի դրույքաչափերը պետք է հավասար լինեն տեղական և ներմուծվող սիգարետների համար. ներմուծված և տեղական արտադրանքի համար հավասար հարկային դրույքաչափերի մասին նմանատիպ պահանջն արտացոլված է նաև Ազատ Առևտրի Համաձայնագրերում` ստորագրված Հայաստանի կողմից 13 երկրների հետ, ներառյալ Ռուսաստան և Ուկրաինա: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |