Լիտվայի նախագահի պատվին Երևանի կոնյակի գործարանում 400լ տարողությամբ կոնյակի անվանական տակառ կհնեցվի

PanARMENIAN.Net - Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Լիտվայի Հանրապետության նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի գլխավորած պատվիրակությունը մայիսի 5-ին այցելեց Երևանի կոնյակի գործարան: Ինչպես նշվում է ԵԿԳ մամլո ծառայության հաղորդագրության մեջ, ըստ նախատեսված ծրագրի` պատվիրակությունը այցելեց Երևանի կոնյակի գործարանի հնեցման արտադրամաս, որտեղ ծանոթանավ հայկական Արարատ կոնյակի պատմությանը և արտադրական պրոցեսին:

Նախագահը կանգ առավ «Խաղաղության տակառի» մոտ, որը հիմնադրվել է 2001 թվականին ի պատիվ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների այցի: Տակառում հնացվում է զինադադարի տարին խորհրդանշող 1994թ. կոնյակի սպիրտ: Ի դեպ, այն կոչվում է «խաղաղության», քանի որ կբացվի այն ժամանակ, երբ կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը: Նախագահը իր ստորագրությունը թողեց նաև գործարանի հուշագրքում:

Ըստ ավանդույթի` Երևանի կոնյակի գործարանը Լիտվայի Հանրապետության նախագահ տիկին Դալիա Գրիբաուսկայտեին նվիրեց 400 լիտր տարողությամբ անվանական տակառ: Տիկին Գրիբաուսկայտեն Երևանի կոնյակի գործարան այցելած 20-րդ նախագահն է, որի պատվին այստեղ կոնյակի սպիրտ է հնեցվում: Նշենք նաև, որ Երևանի կոնյակի գործարանի մառանում է պահվում նաև Լիտվայի նախկին նախագահների` պարոն Վալդաս Ադամկուսի և Ռոլանդաս Պակսասի անվանական տակառները:

Երևանի կոնյակի գործարանի տնօրինությունը տիկին Գրիբաուսկայտեին նվիրեց նաև հատուկ պատրաստված Արարատ կոնյակ:

Հարկ է նշել, որ Երևանի կոնյակի գործարանը, հանդիսանալով Արարատ ապրանքանիշի բացառիկ սեփականատերը, բալթյան երկրներ է արտահանում ավելի քան 100 000 լիտր կոնյակ:

4  Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի ժամանումը Հայաստան
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---