Տիգրան Սարգսյանը գիտի, թե ինչով են զբաղվում որոշումների ընդունումը ձգձգող պաշտոնյաները

Տիգրան Սարգսյանը գիտի, թե ինչով են զբաղվում որոշումների ընդունումը ձգձգող պաշտոնյաները

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, ինչը հողամասի նկատմամբ իրավունքներ ունեցող սուբյեկտներին հնարավորություն է տալիս առանց ավելորդ վարչարարության և ժամանակի կորստի լուծել հողամասի նպատակային նշանակության փոփոխման խնդիրը։ Այս կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը կրկին կարևորել է քաղաքացիներին որակյալ ծառայություններ մատուցելու խնդիրը, կոչ արել գիշեր-ցերեկ աշխատել այն լուծելու համար, քանի որ պաշտոնյաների գործը ժողովրդի հոգսը թեթևացնելն է։

«Վերջիվերջո, մենք ենք ժողովրդի համար, ոչ թե ժողովուրդը մեզ համար,- շեշտել է վարչապետը։ - Մինչդեռ 9 ամիս է տևում` մինչև որ այդ թույլտվությունները հասնում են մարդկանց, խոչընդոտվում է բիզնեսը, բարդանում մարդկանց կյանքը։ Հիմա առաջին քայլն է, և մենք պարտավոր ենք այդ ծառայությունների տրամադրման ժամկետն էապես կրճատել։ Հիմա ի՞նչ է տեղի ունենում։ Փաստաթուղթը գնում է նախարարություններ և շաբաթներով մնում այնտեղ։ Պետք է զանգենք, խնդրենք, որ բյուրոկրատները թղթերը շրջանառության մեջ դնեն, ուղարկեն կառավարություն, որպեսզի որոշում ընդունվի։ Ինչպե՞ս կարելի է դա հանդուրժել։ Քաղաքացին 9 ամիս սպասում է, որ պատասխան ստանա։ Անթույլատրելի է։ Դրա համար մենք պարտավոր ենք այս որոշումն ընդունել. միասին քննարկեք, բոլոր մեխանիզմները հստակեցրեք։ Առաջին քայլը սա է, երկրորդով կընդունվի օրենքը, որն Ազգային ժողովում է, հետո իջնելու ենք նաև ստորին մակարդակ, որպեսզի նաև համայնքներում այս գործընթացն արագ լինի։ Մարդկանց կամ ասենք այո, կամ` ոչ, բայց հնարավորինս սեղմ ժամկետում։ Բացի այդ, որոշումն ունի հստակ հակակոռուպցիոն բնույթ։ Հասկանալի է, չէ՞, չինովնիկը տեղում նստած ինչու է ձգձգում որոշման ընդունումը. սպասում է մինչև մեկը գա, բարեխոսի և այլն։ Ինչի՞ է պետք նման ռիսկեր ստեղծելը»։

6  13.05.11 -
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---