EBRD-ն Արարատբանկը ճանաչել է 2010թ. ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում

EBRD-ն Արարատբանկը ճանաչել է 2010թ. ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում

PanARMENIAN.Net - Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) կողմից Արարատբանկ ԲԲԸ-ն Միջազգային Առևտրի Խթանման ծրագրի (TFP) շրջանակում ճանաչվել է «2010թ.-ի ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում»:

Ինչպես հաղորդում է բանկի մամլո ծառայությունը, Բանկին շնորհված «TFP Award 2010» պատվավոր մրցանակը Արարատբանկ ԲԲԸ գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանին է հանձնվել ՎԶԵԲ-ի Աստանայում կայացած 2011թ. տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ:

Արարատբանկը EBRD հետ համատեղ իրականացնելով TFP ծրագիրը, 2010թ.-ին թողարկել է փաստաթղթային գործիքներ շուրջ 4 մլն. ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով` հինգ անգամ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: Աշոտ Օսիպյանը կարևորելով EBRD հետ համագործակցությունը` միաժամանակ նշել է, որ բանկային ծառայությունների շուկայի բարձր մրցակցության պայմաններում նման ձեռքբերումը նաև հաճախորդների պահանջներն առավելագույնս ապահովելու հստակ ռազմավարության, նոր մոտեցումների և տեխնոլոգիաների կիրառման, ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունք է:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---