Տիգրան Սարգսյանն անթույլատրելի է համարել պետական միջոցների անարդյունավետ տնօրինումը 2 հունիսի 2011 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, հունիսի 2-ին բացելով կառավարության նիստը, հետաքրքրվել է նախորդ նիստի ժամանակ իր կողմից տրված հանձնարարությունների կատարման մասին միջազգային փորձագետներ ներգրավելու համար բյուջետային միջոցներն անարդյունավետ ծախսելու վերաբերյալ: Այդ խախտումը բացահայտվել էր Հայաստանի Վերահսկիչ պալատի կողմից: Դրա հետ կապված աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը ներկայացրել է 2006-2007թթ. ՀԲ աջակցությամբ իրականացված ծրագրերի ծառայողական հետաքննությունների արդյունքները, որոնք վկայում են այն մասին, ոչ պետական միջոցները ծախսվել են ոչ արդյունավետ: Մասնավորապես, նրա խոսքերով, տնային տնտեսությունների և համայնքների ուսումնասիրման ծրագրերից մեկի շրջանակներում 150 հազար դոլար արժողությամբ որոշակի առաջարկներ են արվել, որոնցից ընդունվել է 12-ը: «Այնուամենայնիվ, ծրագիրը ծառայել է իր նպատակներին և պետք է մեկ դիտողություն անել այդ ծառայությունների գների վերաբերյալ»,- ասել է նա և հավելել, որ միջազգային փորձագետնրի ծառայությունների 1 օրը կազմել է 700 դոլար 7 ամսվա ընթացքում: Կառավարության ղեկավարը նշել է, որ այսուհետև բյուջետային միջոցների անարդյունավետ տնօրինումը պետք է բացառվի: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա Լուկաշենկոն՝ Փաշինյանին․ Ակնկալում եմ շարունակել կառուցողական երկխոսությունը հարցերի լայն շրջանակի շուրջ «Միջազգային հարաբերություններում ամենաճիշտ կողմնացույցը ժողովրդական դիվանագիտությունն է»,–ասել է նա Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը փակ է Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է Միրզոյանը ՔՊ–ի հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ |