2011թ. համայնքային բյուջեների 5 ամիսների սեփական եկամուտների մասով կատարողականը կազմել է 87,1%

2011թ. համայնքային բյուջեների 5 ամիսների սեփական եկամուտների մասով կատարողականը կազմել է 87,1%

PanARMENIAN.Net - Հունիսի 3-ինՀայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ տեղի ունեցավ հերթական խորհրդակցությունը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը տեղեկություններ ներկայացրեց ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման և մարզերում միասնական ընդունարանների տեղակայման համար անհրաժեշտ շենքային պայմանների հատկացման գործընթացի մասին: Ներկայացվեց նաև անապահովության գնահատման համակարգում ընդգրկվելու նպատակով ընտանիքների փաստագրման ընթացքը, նշվեց, որ աշխատանքներն իրականացվում են բնականոն, սկզբունքային խնդիրները լուծված են:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մասնակցությամբ քննարկվեցին նաև ՀՀ անկախության 20-ամյակի և Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակի հոբելյանական միջոցառումների կազմակերպչական հարցեր:

Ա. Անդրեասյանը տեղեկություններ ներկայացրեց ՀԲ-ի հետ քննարկվող ոռոգման ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող նոր ծրագրի մասին: Նախատեսվում է, որ ծրագրում կընդգրկվեն նաև «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան»-ի որոշ նախագծեր, որոնք տարբեր պատճառներով չեն իրականացվել:

Տեղեկություններ ներկայացվեց սև ու գունավոր մետաղական հանքարդյունաբերության նպատակով օգտագործվող հողերի վարձակալության պայմանագրերի վերակնքման ընթացքի վերաբերյալ: ՀՀ կառավարության 2011թ. 360-Ն որոշմամբ փոփոխություններ են կատարվել 2003 թ. «ՀՀ բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին» N 1746-Ն որոշման մեջ, ըստ որի փոփոխվել է տարածագնահատման գոտիականությունը, որի արդյունքում ավելացել են վարձակալության վճարները: Ակնկալվում է, որ որոշման կիրառման արդյունքում համայնքային բյուջեներ կմուտքագրվի լրացուցիչ 130 մլն դրամ:

Ներկայացվեցին նաև համայնքային բյուջեների 2011թ. 5 ամիսների կատարողականի ցուցանիշները: Սեփական եկամուտների մասով կատարողականը կազմել է 87,1 տոկոս, աճը 5,1 տոկոս է կամ 365 մլն դրամ, հաղորդում է ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---