Արմեն Պողոսյան. Ոմանք Հայաստանում չեն ցանկանում, որ էլեկտրատրանսպորտը զարգանա ի վնաս ներկրվող բենզինի 15 հուլիսի 2011 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Մետրոյի ուղեվարձի բարձրացումը նվազեցրեց սպառողների գնողունակությունը, հուլիսի 15-ին մամլո ասուլիսւոմ հայտարարել է Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Ըստ նրա, էլեկտրատրանսպորտի զարգացման ռազմավարությունը, անկախ նրա բարձր գնից, թույլ կտա կրճատել այդ ոլորտի համար պետության կողմից հատկացվող սուբսիդիաները: Երևանի քաղաքապետի որոշմամբ հուլիսի 1-ից մետրոյի ուղեվարձը բարձրացավ՝ դառնալով 100 դրամ: Արդյունքում, ինչպես ասել է Արմեն Պողոսյանը, 10-20 տոկոսով կրճատվել է մետրոյից օգտվողների թիվը: «Այս իրավիճակը, երբ ուղևորափոխադրումների մեծ մասը կատարվում է երթուղային տաքսիներով, ձեռնատու է 18-20 մարդու, որոնք նստած են ԱԺ-ում, իսկ բնակչությունը տուժում է, հաշվի առնելով, որ օրական ուղևորափոխադրումները կազմում են 600 հազար մարդ»,-ասել է նա: Նա հավելել է նաև, որ ոմանք Հայաստանում չեն ցանկանում, որ էլեկտրատրանսպորտը թանկանա ի վնաս ներկրվող բենզինի ու գազի: «Մենք ապրում ենք այնպիսի դարում, երբ իշխանություններն ու հանրությունը պետք է համագործակցեն»,-ասել է նա: Իր հերթին Վազգեն Սաֆարյանն ասել է, որ Երևանի նոր քաղաքապետը ղեկավարվում է բիզնեսի սկզբունքներով և երբեմն որոշումներ կայացնում, որոնք այնքան էլ չեն համապատասխանում հանրության շահերին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |