«EXPO-RUSSIA ARMENIA 2011» ցուցահանդեսին մասնակցում են շուրջ 70 ձեռնարկություններ ՌԴ և Հայաստանի շրջաններից 3 նոյեմբերի 2011 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Երևանում բացվել է հայ-ռուսական 4-րդ ամենամյա «EXPO-RUSSIA ARMENIA 2011» արդյունաբերական ցուցահանդեսը, որին մասնակցում են շուրջ 70 ձեռնարկություններ Ռուսաստանի և Հայաստանի 30 շրջաններից։ Այս տարի նոյեմբերի 3-5-ը ընթացող ցուցահանդեսը նվիրված է Հայաստանի անկախության 20-ամյակին։ «EXPO-RUSSIA ARMENIA 2011»-ին մասնակցում են ռուսական և հայկական ձեռնարկություններ էներգետիկայի, մեքենաշինության, լեռնահանքային արդյունաբերության, բժշկության, նանոտեխնոլոգիաների, տրանսպորտի և կապի, շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում։ Դրանց թվում են այնպիսի խոշոր ձեռնարկություններ, ինչպիսիք են «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ը, «Յունիքոմպը», Եվրասիական զարգացման բանկը, «Բելրոս» ՍՊԸ-ը, «Միավորված ավիաշինարարական ընկերությունը», «Ռոստսելմաշը», «ԿասկադՏեխնոԳրուփը», «Ռուսական նավիգացիոն տեխնոլոգիաները» և այլն։ Ցուցահանդեսը նոր հորիզոններ է բացում երկկողմանի հարաբերությունների զարգացման համար։ Ցուցահանդեսի կազմակերպիչներն են «Զարուբեժ-էքսպո» ԲԲԸ-ն և «Մուլտի գրուփ» կոնցեռնը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |