Պետեկամուտների կոմիտեն 2012թ. մտադիր է լրացուցիչ հարկեր հավաքել ոչ միայն խոշոր հարկատուներից

Պետեկամուտների կոմիտեն 2012թ. մտադիր է լրացուցիչ հարկեր հավաքել ոչ միայն խոշոր հարկատուներից

PanARMENIAN.Net - 2012թ. լրացուցիչ հարկերի 101 մլրդ դրամի չափով լրացուցիչ մուտքերի ապահովման բեռի մի մասը կկրի ոչ միայն խոշոր բիզնեսը, այլ նաև ՓՄՁ-ները, որոնք գործում են արտոնյալ հարկային դաշտում: Այդ մասին հունվարի 18-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը: «Հավանաբար, լրացուցիչ մուտքերի բեռի մի մասը կկրեն ՓՄՁ-ները կախված տարեկան շրջանառությունից»,-ասել է նա:

Արմեն Ալավերդյանը պարզաբանել է, որ Հայաստանում այն ՓՄՁ-ները, որոնք շրջանառությունը չի գերազանցում 58 մլն դրամը, աշխատում են արտոնյալ հարկային դաշտում և ազատված են ԱԱՀ-ից, սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ նրանք ցույց չեն տալիս իրենց իրական շրջանառությունը՝ արձանագրելով ասենք 20 մլն դրամ եկամուտ, այստեղ «մենք ռիսկեր ենք տեսնում.:

ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը, նշել է, որ խոշոր հարկ վճարողների ընտրության չափանիշներին համապատասխանող տնտեսվարող սուբյեկտների քանակը, 2011թ-ին` 440, ապա 2012-ին տեսչության կողմից սպասարկվելու են արդեն 462 տնտեսվարող սուբյեկտներ: Հարկային մարմնի կողմից ապահովված պետական եկամուտների շուրջ 60%-ն ապահովվել է ԽՀՎ ՀՏ կողմից` նախորդ տարվա 54,5%-ի դիմաց: Իսկ 2011թ.-ին արտահանող խոշոր հարկ վճարողներին վերադարձվել է 21,6 մլրդ դրամ և այլ հարկային պարտավորություններին է հաշվանցվել 4.0 մլրդ. դրամ:

Արմեն Ալավերդյանը հավելել է նաև, որ նշված խնդիրները կատարելու համար, աշխատանքները սկսվել են 2011թ. վերջում, պետկառույցի պաշտոնական կայքում զետեղվել է 2012թ. նախատեսվող ստուգումների ցուցակը 2 380 տնտեսվարող սուբյեկտների մոտ: Արմեն Ալավերդյանը հավելել է նաև, որ նախատեսվում են հանդիպումներ գործարարների հետ, խոշոր հարկատուների հետ հանդիպումը կայացել է երեկ, լրացուցիչ աշխատանքի կտարվի կոմիտեի մայրաքաղաքի և մարզերի ստորաբաժանումներում:

3  18.01.12 - ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանի ասուլիսը
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---