Միհրան Պողոսյանը ամփոփել է ԴԱՀԿ ծառայության 2011թ. գործունեության արդյունքները

Միհրան  Պողոսյանը ամփոփել  է ԴԱՀԿ ծառայության 2011թ. գործունեության արդյունքները

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն ծառայության կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի ու մարզային ստորաբաժանումների պետերի և նրանց տեղակալների մասնակցությամբ, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Միհրան Պողոսյանը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել ու ամփոփվել են ԴԱՀԿ ծառայության գործունեության 2011 թվականի գործունեության արդյունքները, ըստ օրակարգի ներկայացվել հարկադիր կատարողների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների և ավարտների վերաբերյալ զեկույցները, ասվում է ծառայության մամլո հաղորդագրության մեջ։

2011թ. բռնագանձումների և վերականգնումների ծավալը գերազանցել է 14 մլրդ դրամի սահմանագիծը, հարուցվել է 91.604 կատարողական վարույթ՝ նախորդ տարվա 83.310-ի դիմաց, աճը կազմել է 110%։

Հարուցված կատարողական վարույթներով հաշվետու տարում պահանջատերերի օգտին բռնագանձվել և վերականգնվել է 14.282.842.296 դրամ, նախորդ տարվա համեմատ բռնագանձված և վերականգնված 11.262.915.863 դրամ գումարի դիմաց։ Աճը կազմել է 127 տոկոս, այդ թվում՝ պետական բյուջեի օգտին 2.388.154.593 դրամ, նախորդ տարվա 1.727.849.463 դրամ գումարի դիմաց, աճը կազմել է 138%, իրավաբանական անձանց օգտին՝ 7.803.317.338 դրամ, նախորդ տարվա 6.194.112.111 դրամ գումարի դիմաց, աճը՝ 126 %, ֆիզիկական անձանց օգտին՝ 1.582.672.582 դրամ, նախորդ տարվա 1.388.066.934 դրամ գումարի դիմաց, աճը կազմել է 114%: Ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով հարուցվել և ընթացք է տրվել 19.016, նախորդ տարվա 19.510 վարույթների փոխարեն: Ավարտված և կարճված կատարողական վարույթների քանակը հաշվետու տարում կազմել է 104.108, նախորդի՝ 68.258 փոխարեն, աճը կազմել է 153 %։

Խորհրդակցությունն ըդմիջվել է ԴԱՀԿ ծառայության 2011թ. գործունեության վերաբերալ ՀՀ գլխավար հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի մամուլի ամփոփոիչ ասուլիսով:

4  18.01.12 - ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանի 2011թ. ամփոփիչ մամուլի ասուլիսը
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---