Վարչապետը ՃՈ արգելել է ստուգել տեխզննման կտրոնի հակառակ կողմի կնիքը

Վարչապետը ՃՈ արգելել է ստուգել տեխզննման կտրոնի հակառակ կողմի կնիքը

PanARMENIAN.Net - Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ արձանագրվել են հերթական մոնիտորինգի արդյունքները, որնք ցույց են տալիս, որ Կադաստրի պետական կոմիտեում գրանցվել է առաջընթաց, և էապես բարելավվել է ծառայությունների որակը: Ձեռնարկությունների գրանցման ոլորտում ևս գրանցվել է ևս մեկ էական առաջընթաց. Հայաստանում կարելի է 15 րոպեում գրանցել ձեռնարկություն էլեկտրոնային եղանակով: Անձնագրերի տրամադրման ոլորտում նույնպես կա ակնհայտ հաջողություն: Վարչապետն ընդգծել է, որ «այս առաջընթացը շարունակական բնույթ է կրելու»:

Ինչպես նշել է վարչապետը, վերջին շրջանում բողոքներ են ստացնում ոստիկանության կողմից մատուցվող ծառայություններից, մասնավորապես, վարորդական իրավունքների և մեքենաների գրանցման հարցերում: Այս խնդրի շուրջ տրվել են հանձնարարականեր ոստիկանապետին, և կարճ ժամանակում պետք է բարելավվի ծառայությունների որակը: «Սա այն ոլորտն է, որտեղ տարեկան 300 հազարից ավելի ՀՀ քաղաքացիներ շփվում են պետության հետ: Ձևավորվում է վերաբերմունք պետության նկատմամբ, և եթե այդ ծառայություների որակը մեզ չի բավարարում, նշանակում է` կա դժգոհություն»,-ընդգծել է Սարգսյանը: Այս առնչությամբ վարչապետը նշել է, որ խնդրի լուծման համար ապրիլին շահագործման է հանձնվելու Նուբարաշենում ճանապարհային ոստիկանության ծառայության նոր մասնաշենքը, որը հագեցած է լինելու ժամանակակից սարքավորումներով, ինչը թույլ կտա քաղաքացիների սպասարկամն ժամանակահատվածը դարձնել 1 ժամից 20 րոպե:

Սարգսյանն ուշադրություն է դարձրել նրան, որ քաղաքացիներից շարունակվում են բողոքներ ստացվել տեխզննմամ գերծընթացի կազմակերպման վերաբերյալ: «Ես մեկ անգամ ևս հայտարարում եմ. տեխնիկական զննման կտրոների վրա կնիքը պարտադիր չէ, և պետք չէ մեր քաղաքացիներին դրդել, որպեսզի նրանք գնան և մտնեն կոռուպցիոն ռիսկերի ոլորտ»,- ընդգծել է նա: Այս առնչությամբ վարչապետն ասել է, որ քաղաքացիները այդ կտրոնը հանգիստ կերպով կարող են փակցնել մեքենայի վրա:

6  19.01.12 - ՀՀ Կառավարության հերթական նիստը
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---