2011թ. «Արարատբանկի» զուտ շահույթը կազմել է 2,2 մլրդ դրամ

2011թ. «Արարատբանկի» զուտ շահույթը կազմել է 2,2 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - 2011թ. «Արարատբանկի» զուտ շահույթը կազմել է 2,2 մլրդ դրամ, կապիտալի շահութաբերության ցուցանիշը (ROE) և ակտիվների շահութաբերության ցուցանիշը համապատասխանաբար կազմել են 19,6 և 3 տոկոս: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հունվարի 20-ին հայտնել է «Արարատբանկ»ԲԲԸ-ի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը:

Ինչպես ասել է բանկի ղեկավարը, 2011թ. հաջողվեց ապահովել վարկային ներդրումների 51 տոկոս աճ, ինչը կազմեց 38,6 մլրդ դրամ: Բանկի վարկային պորտֆելի մեծ մասը՝ 65 տոկոս, ըստ Օսիպյանի, կհատկացվի ՓՄՁ-ներին, այդ հարաբերակցությունը կպահպանվի նաև 2012թ.:

2011թ. ավարտին բանկի ակտիվներն աճել են 37 տոկոսով, հաճախորդների քանակն աճել է 50 տոկոսով, պլաստիկ քարտերի քանակն աճել է 30 հազար հատով, աճել է նաև ավանդների քանակը՝ 40 տոկոսով: Աշոտ Օսիպյանը հավելել է նաև, որ բանկը դրական արդյունքներ է արձանագրել նաև դրամական փոխանցումների գծով՝ 2 անգամ, և կոմունալ վճարումների՝ 1,8 անգամ: Անդրադառնալով 2012թ. ծրագրերին՝ նա հայտնել է, որ բանկը կկենտրոնացնի ուշադրությունը վարկավորման երկու ոլորտների վրա՝ գյուղատնտեսության վարկավորում և լիզինգ: Մտադրություն կա բաժանմունքների ցանցն ընդլայնել ևս 5-ով՝ այսօրվա դրությամբ բանկն ունի 37 բաժանմունք:

5  20.01.12 - Արարատբանկի և Զարգացման եվրասիական բանկի միջև ստորագրվեց վարկային համաձայնագիր
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---