Տիգրան Ջրբաշյան. «Հայաստան» առևտրի կենտրոնի հարցը միանգամայն լուծելի է

Տիգրան Ջրբաշյան. «Հայաստան» առևտրի կենտրոնի հարցը միանգամայն լուծելի է

PanARMENIAN.Net - «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում «Հայաստան» առևտրի կենտրոնի գործունեության հետ կապված ոչ մի խնդիր չեն տեսնում: Ինչպես լրագրողներին է հայտարարել բանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, այդ գործով նորմալ վարկային գործընթաց է գնում, որի շրջանակներում վարկ էր տրամադրվել գույքի գրավի դիմաց, որը ժամանակին չէր սպասարկվել:

«Ես, որպես բանկի տնօրինության անդամ, կարող եմ ասել, որ ամեն ինչ արվել է օրենքի սահմաններում, մենք ոչ մի բարդություն այստեղ չենք տեսնում, խնդիրը լուծելի է, փակուղի չկա»,-ասել է նա:

Ըստ տարածված տեղեկատվության, առևտրի կենտրոնի շենքը դարձել է «Ամերիաբանկի» սեփականությունը 2011թ. դեկտեմբերի 16-ին: Ավելին, ըստ աղբյուրի, բանկը տեղեկացրել է «Հայաստանի» վարձակալ «Հայրապետյան եղբայրներ» ՓԲԸ-ին, որ տարածքը պետք է ազատվի մեկ ամսվա ընթացքում, սակայն դա չի կատարվել:

4  30.01.12 - «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանի մամլո սուլիսը
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---