Յան Գրարուփ.Մարդը կարեկցանքով է տարբերվում կենդանուց29 մայիսի 2015 PanARMENIAN.Net - Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Հայաստանում էր դանիացի ֆոտոլրագրող Յան Գրարուփը: Նա բացեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը: Դրա շրջանակում կազմակերպված ցուցադրությունն ընդգրկում էր նաև Գրարուփի աշխատանքները՝ արված Ռուանդայի ցեղասպանության, Իրաք-Քուվեյթյան պատերազմի, Սարաևոյի պաշարման տարիներին: Յանն իր աշխատանքների համար բազմաթիվ մրցանակներ է ստացել, Կոսովոյում պատերազմի լուսանկարի համար արժանացել է World Press Photo-ի գլխավոր մրցանակին: PanARMENIAN.Net ը զրուցել է նրա հետ իր վտանգավոր մասնագիտության և ցեղասպանության վավերագրության մասին: Մասնատված քաղաքները Ամեն ինչ սկսվեց քաղաքականության, կրոնի կամ պատերազմի պատճառով մասնատված քաղաքների հմայքից: Դրդապատճառները տարբեր էին. օրինակ՝ քաղաքականությունը կամ հարստությունը: Այդպես ինձ հմայիչ թվաց մասնատված քաղաքների մտահղացումը: Որոշ ժամանակ Բեռլինում էի ապրում: Մտածեցի, որ հետաքրքիր է լինել կրոնական պատճառով մասնատված Եվրոպայի մի մասը: Եվ որոշեցի գնալ Բելֆաստ, որտեղ այդ ժամանակ դրամատիկ իրադարձություններ էին ծավալվում (Հյուսիսայի Իռլանդիայում էթնո-քաղաքական հակամարտություն էր` տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ բրիտանական իշխանությունների ու տեղական աջակողմյան կաթոլիկ և ազգային կազմակերպությունների միջև վեճի պատճառով.- խմբ.): Այնտեղ իմ տեսած բռնություններն ու սպանությունները չափազանց շատ էին:
Յան Գրարուփն այս լուսանկարն արել է Կենտրոնական Աֆրիկայում: Լուսանկարում պատկերված է հակաբալաքյան ոստիկանական խումբ, որը ցույց է տալիս, թե ինչ կանի մահմեդականներին հասնելու դեպքում Աղքատներն ու հարուստները Նույնիսկ ամենամռայլ վայրում մարդասիրություն կա: Ինձ համար ավելի հետաքրքիր է, թե ինչպես են մարդիկ հավաքվում խմբերով և շարունակում գոյատևել պատերազմական տարածաշրջաններում կամ այնպիսի իրավիճակներում, երբ ցեղասպանության նման վայրագություններ են իրականացվում: Հետաքրքիր է, որ ամենաաղքատ երկրներում ավելի շատ եմ հանդիպել մարդասեր և նրբանկատ մարդկանց, քան եվրոպական երկրներում: Մարդիկ ինչքան շատ գումար ունեն, կարծես, այդքան քիչ են հոգ տանում մյուսների մասին: Ինձ համար դա իսկապես հետաքրքիր երևույթ է: Միաժամանակ կարծում եմ, որ արդյունաբերական աշխարհը՝ Արևմտյան աշխարհը, պետք է օգնի քիչ զարգացած երկրների քաղաքացիներին: Պատմությանը հայացք նետելով համարում եմ, որ Արևմտյան քաղաքակրթությունը պատասխանատու է Աֆրիկայում իր գաղութների զարգացման համար: Փախստականների ներգաղթը չեմ ողջունում, սակայն այժմ ճգնաժամն այնքան մեծ է, որ պետք է ինչ-որ բան ձեռնարկել:
Զինվորական համազգեստով երկու պաղեստինցի տղայի լուսանկարն արվել է Ֆաթահի նահատակի հողարկավորության արարողության ժամանակ: Դա 2000-2005 թվականներին էր Պաղեստինի և Իսրայելի միջև բռնությունների սրացման ընթացքում, այսպես կոչված, երկրորդ հանդարտման պահին: Լուսանկարն արվել է Ռամալայում՝ Հորդանան գետի արևմտյան ափին Սոմալի Սոմալիում թիկնապահներ էի վարձել, քանի որ հակառակ դեպքում մեկ ժամ էլ չէի կարողանա միայնակ աշխատել: Այնտեղ կրոնական հակամարտություն էր, որը կազմակերպել էին իսլամիստական ծայրահեղական ահաբեկչական կազմակերպությունները: Հակառակ կողմից կրոնական խմբակցություններն էին, որոնք ուզում են խալիֆայություն կամ Իսլամական պետություն ստեղծել: Այս խմբակցությունների միջև գոյատևել փորձողը բնակչությունն է. հենց այդ բնակչությանն էլ նվիրված է անդրադարձս:
2013թ., Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշում ձկնորսն իր ուսերին տանում է օրվա որսը՝ 120 կգ քաշով շնաձկանը: Ձկնորսությունն ու ծովահենությունն այն քիչ մասնագիտություններից են, որոնք զարգանում են քաղաքացիական պատերազմից տուժած երկրում՝ մրցակցությունը դարձնելով գրեթե անիրական Իմ մասնագիտությունը Հաճախ միայնակ եմ աշխատում, միայնակ էի նաև Ռուանդայում: Երբ իրավիճակը վտանգավոր դարձավ, տեղափոխվեցի: Սոմալիում թիկնապահներ էի վարձել, քանի որ հակառակ դեպքում մեկ ժամ էլ չէի կարողանա աշխատել: Վտանգավոր աշխատանք է, բայց մենակ եմ ճանապարհորդում, քանի որ խմբով ճամփորդելը հետաքրքիր չէ՝մարդիկ նույն բաներն են անում, ինչի պատճառով էլ ինձ չեն հետաքրքրում դասական շրջագայությունները: Ես 4 լեզու գիտեմ, և դա ինձ մի փոքր օգնում է, բայց անհրաժեշտության դեպքում աշխատում եմ նաև թարգմանիչների ու տեղացիների հետ, որոնք օգնում են հասկանալ խրթին խոսքը: Այստեղ էլ՝ Երևանում, ես կկարողանայի աշխատել փողոցներում, բայց չէիկարողանա հասկանալ քաղաքի «խորությունը»: Միշտ էլ տեղացու օգնության կարիքն է լինում, օրինակ՝ երբ պետք է լինում հասկանալ պատմությունները: Բայց ինձ համար լավ ֆոտոլրագրողը հետաքրքրասեր ֆոտոլրագրողն է: Պետք է հետաքրքրված լինես մարդկանց կյանքով, ուզես ճանապարհորդել, ծանոթանալ նոր տեղանքին, նոր մարդկանց ճանաչել, հասկանալ տեսանելի ու քողարկված կյանքը: Ես չեմ ուզում գնալ որևէ վայր և պարզապես նայել միայն տեսանելի երևույթներին, այլ ուզում եմ ինտեգրվել պատմությանը: Որևէ նախագիծ սկսելու համար նախ պետք է ամբողջապես ընկալեմ դրա պատմությունը:
2005-ի հոկտեմբերի 8-ին երկրաշարժից ոչնչացվեց Պակիստանի Քաշմիր նահանգի Բալաքոտ քաղաքը: Երեք օր անց վարսավիրը սպասարկում էր քաղաքի տղամարդկանց Ցեղասպանությունը Ինձ համար ցեղասպանությունն այն է, որ մարդկանց որոշակի խումբ փորձում է ոչնչացնել մեկ այլ խմբի, բնաջնջել երկրագնդի երեսից, կազմակերպված հարձակմամբ ազատվել մեկ այլ խմբից` իրագործելով էթնիկ զտում` ինչպես այստեղ էր կամ Ռուանդայում: Աշխարհն ու ցեղասպանությունը Գերմանիայում հրեաների ոչնչացումը ցեղասպանություն էր: Ցեղասպանություն էր նաև Ռուանդայում 100.000 թուտսիների սպանությունը, որովհետև հակամարտության հիմքում ոչ պատերազմն էր, ոչ էլ իրար դեմ կռվող երկու խումբ: Դա այն է, երբ մի խումբ որոշում է ոչնչացնել մեկ այլ խմբի ոչ թե իշխանության պատճառով, այլ նրանց կրոնի, հավատքի, արտաքինի համար: Մեծ տարբերություն կա հակամարտության, կանոնավոր պատերազմի և ոչնչացման փաստի:
2004-ին Սլովակիան միացավ ԵՄ-ին: Լքված երեխայի այս լուսանկարն արվել է՝ որպես գնչուների և այլ փոքրամասնությունների՝ ԵՄ ընդլայնման ընթացքում իրավազուրկների վկայություն Ես ու ցեղասպանությունը Տարիների ընթացքում հանդիպել եմ մարդկանց, որոնցից շատ բան եմ սովորել: Մարդասիրությունն ու կարեկցանքն են մարդուն տարբերում կենդանուց: Երբ անցնում ես պատերազմի միջով, որում մարդիկ իրենց կենդանու պես են պահում, ոչնչացնում միմյանց, ինչպես անցյալ տարի Կենտրոնական Աֆրիկայում էր, հասկանում ես, որ մեր և կենդանիների միջև միակ տարբերությունը հենց մարդասիրությունն ու կարեկցանքն է: Ես տեսել եմ ամենավատ բանը, ինչ կարող է մարդն անել իր նմանի հետ, բայց եղել եմ նաև այնպիսի իրավիճակներում, երբ մարդիկ չունեին տալու կամ կիսելու որևէ բան, սակայն, միևնույն է, ինձ ներս էին թողնում իրենց կյանք: Ես արտոնյալ եմ, բայց դա շատ ծանր կյանք է: Եթե այն քո վրա չի ազդում, նշանակում է շատ դաժան մարդ ես: Սահմանափակումները Կարծումեմ՝ լուսանկարել պետք է ամեն ինչ, բայց այդ ոչ բոլոր լուսանկարներն է պետք ցուցադրել: Պատերազմական իրավիճակը կամ աղետն ամենահարմար վայրը չեն լուսանկարները խմբագրելու համար: Պետք է անել բոլոր հնարավոր նկարները, ինչից հետո տանը խմբագրել դրանք: Կա ևս մի կետ. Պատմական տեսանկյունից լուսնակարները տարիներ անց են կարևոր դառնում: Շատ վատ կլիներ, եթե չլինեին Երկրորդ համաշխարհային պատերազմի սարսափելի լուսանկարները, որովհետև այսօր դրանք շատ կարևոր, պատմական փաստ են: Միայն երազել կարելի էր, որ Հայոց ցեղասպանությունը պատկերող լուսանկարներն ավելի շատ լինեին, որպեսզի կարողանայինք ունենալ կատարվածի ավելի շատ լուսանկարված ապացույցներ:
2013թ., Մոգադիշու, Սոմալի: «Ալ-Շաբաբ»-ի գրոհայինների ձեռքով ոչնչացրած ռուսական բեռնատար ինքնաթիռի մնացորդներն են Սոմալիի մայրաքաղաքում Ինչ և ինչպես ցուցադրելու էթիկայի չափանիշներն, ըստ իս, որոշում է լուսանկարիչը: Կենտրոնական Աֆրկայում արված բազմաթիվ լուսանկարներ եմ տեսել, որոնք նման էին իմ լուսանկարներին, ուղղակի իմ լուսանկարներն ավելի գեղագիտական են և ստիպում են նայել, մինչդեռ մյուսներն ավելի պարզ էին և արյուն ու բռնություն էին պատկերում: Լուսանկարն իր նպատակին չի ծառայի, եթե այնքան դաժան է, որ չես կարող նայել դրան: Ես ուզում եմ, որ իմ արած նկարները երկար կյանք ունենան: Վահան Ստեփանյան / PAN Photo, լուսանկարները՝ Յան Գրարուփի | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին մտադիր են զրկել ավագանու մանդատից Նախատեսվում է մանդատից զրկել ևս 2 անդամի |