Արտեմ Գրիգորյան.

Նախիջեւանի խաչքարերը արդեն չես փրկի, սակայն հնարավոր է փրկել այն ինչ մնացել է

PanARMENIAN.Net - Ադրբեջանական մամուլը պարբերաբար հաղորդագրություն հրապարակում «Հայաստանում ադրբեջանական հուշարձանների ավերման մասին»: Նման հրապարակումների նպատակն է շեղել հանրության ուշադրությունը Նախիջեւանում հայկական խաչքարերի ոչնչացումից: PanARMENIAN.Net գործակալության խնդրանքով, ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալ պնդումների եւ Հին Ջուղայի հայկական գերեզմանատան ոչնչացման հետ կապված իրավիճակը մեկնաբանում է ՀՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարարությանը կից Պատմամշակութային հուշարձանների պահպանության գործակալության ղեկավար, ճարտարապետության պրոֆեսոր Արտեմ Գրիգորյանը:
Ադրբեջանում ամբողջ թափով հակահայկական քարոզարշավ է ընթանում` «Հայաստանի տարածքում հայերի կողմից ադրբեջանական հուշարձանների ավերման» կապակցությամբ: Ինչպիսի՞ն է ձեր կարծիքը այս հարցի վերաբերյալ:

Հայաստանում գոյություն չունեն ադրբեջանական մշակույթի հուշարձաններ: Ընդհանրապես, «ադրբեջանական հուշարձան» հասկացությունը պատմության մեջ չի օգտագործվում: Գոյություն ունեն իրանական, թուրքական, որոնք միավորված են մի, «մահմեդական հուշարձաններ» անվան ներքո: Նրա խոսքերով, Հայաստանի տարածքում գոյություն ունեն մահմեդական ճարտարապետության հուշակոթողներ, որոնք թվագրվում են 17-19 դարերով: Դրանցից ամենամեծը Երեւանի Երկնագույն մզկիթն է, որը գործում է Հայաստանում բնակվող պարսիկների համար: Կա նաեւ մզկիթ Ագարակում, որը կիսաքանդ է եւ այժմ այնտեղ դրա թվագրության ճշտման ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Պետք է նշեմ, որ Հայաստանում բազմաթիվ այդ կարգի մզկիթներ եւ դամբարաններ են եղել, սակայն քանդվել են խորհրդային իշխանությունների օրոք: Ի դեպ, նույն ճակատագրին են արժանացել նաեւ քրիստոնեական տաճարները:

Ադրբեջանական կողմի հայտարարությունները Հայաստանի տարածքում հուշարձանների ոչնչացման մասին սուտ են, ի դեպ գիտակցված: Նրանք հոյակապ գիտեն, որ խափում են սեփական ժողովրդին, բայց այդպես է գործում նրանց քարոզչական մեքենան: Իսկ եթե նրանք դա ասում են պատմության չիմացությունից, ապա ավելի վատ ադրբեջանցի պատմաբանների եւ քաղաքական գործիչների համար: Եթե մենք ուշադրություն դարձնենք ադրբեջանցի պատմաբանների բոլոր անգրագետ հայտարարություններին, ապա փաստորեն կիջնենք նրանց մակարդակին:

Ըստ որոշ պատմաբանների, Հին Ջուղայի հայկական գերեզմանատունը վաղուց արդեն գոյություն չունի: Ադրբեջանական կողմի այդ գործողությունները, մասնավորապես, հայկական պատմական հուշարձանների ոչնչացումը, որքանո՞վ կարելի է քաղաքակիրթ համարել:

Հին Ջուղայի(Նախիջեւան) հայկական գերեզմանատան ավերումը լրիվ հասկանալի է ադրբեջանցի պատմաբանների տեսանկյունից: Նրա խոսքերով, ներկայումս նրանք փորձում են փոխել պատմությունը եւ ապացուցել, որ մի քանի դարերի ընթացքում ադրբեջանցիների գրաված տարածքներում հայերը չեն բնակվել: Նյութական մշակույթի հետեւողական ավերումը վկայում է միայն ադրբեջանական ժողովրդի քաղաքակրթվածության մակարդակի մասին: Հայերը երբեք չեն ավերել Հայաստանի տարածքում ապրած եւ ապրող այլ ժողովուրդների հուշարձանները: Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Թուրքիայի միջեւ չկան դիվանագիտական կապեր, ուստի մենք կարող ենք ներազդել նրանց վրա միայն միջազգային կազմակերպությունների միջոցով: Ներկայումս մենք ստեղծում ենք տեղեկատվական բանկ Հին Ջուղայի վերաբերյալ, որպեսզի ներկայացնենք Եվրախորհրդարան: Խաչքարերը, հասկանալի է, չես փրկի, սակայն հնարավոր է փրկել այն ինչ մնացել է` եկեղեցիները` Նախիջեւանի տարածքում հայերի նախաբնիկության փաստը հաստատող մյուս վկայությունները:

Քանի՞ պատմամշակութային հուշարձան կա Հայաստանի տարածքում:

Ներկայումս Հայաստանի տարածքում գոյություն ունի 24 143 պատմա-մշակութային հուշարձան, որոնք գրանցված եւ նկարագրված են, ուսումնասիրված են եւ պաշտպանվում են պետության կողմից: Ամեն տարի արդեն գրանցված հուշարձաններին գումարվում են նորերը: Մեր գործակալությունը աշխատանք է տանում ոչ միայն Հայաստանում, այլեւ արտասահմանում, առավելապես Հայաստանին սահմանակից երկրներում գտնվող հուշարձանների ուսումնասիրության ուղղությամբ: Հուշարձանների եւ պատմական վայրերի պահպանության միջազգային խորհրդի վերջին վեհաժողովին, որը տեղի է ունեցել 2005թ. Պեկինում, Ախթամար կղզու վրա գտնվող հայկական եկեղեցու վերականգնման վերաբերյալ որոշում է ընդունվել: Օրենքների համաձայն, վերականգնման աշխատանքներին պետք է մասնակցեն նաեւ հայ մասնագետներ եւ ճարտարապետներ: Սակայն քանի որ մենք չունենք Թուրքիայի հետ դիվանագիտեկան ոչ մի հարաբերություն, ապա հայկական կողմը աջակցության համար դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ, եւ, ինչպես գիտեք, մենք մի քանի անգամ եղել ենք Ախթամարում: Այժմ աշխատանքները կանգնեցվել են եւ պարզ չէ` երբ կվերսկսվեն:

Գործում է արդյո՞ք նմանատիպ գործակալություն ԼՂՀ-ում եւ ինչպե՞ս եք դուք համագործակցում: Ի՞նչ վիճակում են Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող հուշարձանները:

Լեռնային Ղարաբաղի Հանարապետությունում գոյություն ունի պատմական հուշարձանների պահպանման գործակալություն, որի հետ Հայկական գործակլությունը համագործակցում է եւ աջակցում նրան ինչով կարող է: ԼՂՀ-ը նորմալ պետություն է բոլոր հաամպատասխան ատրիբուտներով եւ այն, որ նրանք ունեն նույնպիսի կառույց, լրիվ հասկանալի է: ԼՂՀ տարածքում եւս գոյություն ունեն մահմեդական մշակույթի հուշարձաններ եւ գերեզմանատներ, որոնք ոչ ոք չի ավերել: Գործընկերները Լեռնային Ղարաբաղից հաճախ են դիմում Հայաստանի կոմիտեին այս կամ հուշարձանը նկարագրելու կամ համեմատելու համար:
 Ուշադրության կենտրոնում
Իրանում 5 օրյա սուգ է․ ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը ևս ցավակցել են

Իրանում 5 օրյա սուգ է․ ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը ևս ցավակցել են Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին

---