Հիլդա Չոբոյան.

Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական, այլ ոչ թե պատմական հարց է

PanARMENIAN.Net - Եվրոպայի հայ համայնքները բավականին կազմակերպված ուժ են, որ գործում են ի նպաստ համազգային շահերի: Քաղաքական մակարդակով դրանք ներկայացնում են Եվրոպայի բոլոր հայ համայնքների շահերը: Տվյալ դեպքում խոսքը նրա մասին է, որ հարկավոր է հայ համայնքին հուզող հարցերը բարձրացնել որակապես այլ մակարդակի վրա եւ հասու դարձնել դրանք եվրոպական կազմակերպություններին: Եվրոպայի հայերի դերակատարման եւ խնդիրների մասին PanARMENIAN.Net-ին է պատմում Եվրոպայի Հայկական դաշնության (EAFJD) նախագահ Հիլդա Չոբոյանը:
Ի՞նչն է ամենակարեւորը ձեր կազմակերպության քաղաքական գործունեության մեջ:

Մերօրյա Եվրոպայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը պատմական տեսանկյունից չի դիտարկվում, այն ունի քաղաքական ենթատեքստ: ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը կախված է նրանից, թե որքան մեծ նշանակություն են տալիս այդ հարցին եվրոպական երկրները: Թուրքիային պետք է փաստի առաջ կանգնեցնեն, որ առանց այս հարցի քաղաքական որոշման, նա չի կարող դառնալ Եվրամիության լիիրավ անդամ: Ինչ վերաբերում է Ռեջեփ Էրդողանի երբեմն հնչող հայտարարություններին այն մասին, թե իր երկիրն այնքան էլ չի ձգտում Եվրոպա, դա ոչ ավելին է, քան հերյուրանք: Թուրքիան պատրաստ չէ Եվրոպային, նա ձգտում է պնդել իր պայմանները, որպեսզի ստացվի այնպես, որ ոչ թե ԵՄ-ն է ընդունում Թուրքիային, այլ Եվրոպան մտնում է Թուրքիա:

Պետք տեսնել պետության եւ ժողովրդի տարբերությունը: Թուրքիայի անդամակցությունը ցանկանում են ԱՄՆ-ում, ինչին բավականին հաջող հակազդում է հայկական լոբբին: Օրինակ, ֆրանսիական հասարակությունն այնքան էլ չի ցականում այդպիսի անդամ ունենալ ԵՄ-ում: Ընդհանրապես, Եվրամիությունը միատար կառույց չէ, յուրաքնաչյուր պետություն ելնում է սեփական նպատակներից եւ դա բնական է: Թուրքիան հարաբերությունները երկրների հետ առանձին-առանձին է բարելավում: Եվրոպայի յուրաքանչյուր երկիր ունի շահերը, եւ թուրքերը կարող են ստանալ նրանց աջակցությունը:

Հայաստան է ժամանում Ֆրանսիայի նախագահը: Ինչպիսի՞ նշանակություն կարող է ունենալ երկրի համար Հայաստան-ԵՄ համագործակցության ծրագիրը:

Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի այցելությունը Հայաստան բարեկամական եւ քաղաքական քայլ է, չնայած` ոչ միջնորդավորված: Հայաստանի համար շատ կարեւոր է Ֆրանսիայում Հայաստանի տարվա անցկացումը: Ֆրանսիայի հայ համայնքի խնդիրը կայանում է նրանում, որպեսզի պատմաբանների եւ հասարակական գործիչների միջոցով ֆրանսիական հանրությանը հասցնի 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման հենց քաղաքական նշանակության փաստի կարեւորությունը: Առավել եւս, մենք կարծում ենք, որ երկրի խորհրդարանում կքննարկվի Հայոց ցեղասպանության մերժման համար քրեական պատասխանատվության վերաբերյալ օրինագիծը: Ժակ Շիրակի այցելությունը շատ կարեւոր է նաեւ հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացման եւ այդ երկրում հայ համայնքի գործնեության ակտիվացման համար:

Ինչ վերաբերում է Հայաստան-ԵՄ ծրագրի իրագործմանը, ապա ես համոզված եմ դրա իրականացման գործունության մեջ: Եվրոպան Հայաստանի համար աշխարհի հետ կապի եւս մեկ օղակ է: Հաջող համագործակցության դեպքում, Հայաստանը, բացի Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, կունենա եւս մեկ գործընկեր: Իսկ դա շատ կարեւոր է, հատկապես, եթե եվրոպական մոդելը կիրառվի տնտեսության, քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների պաշտպանության, մշակույթի բնագավառներում:

Ինչպե՞ս եք պատկերացնում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ժամանակ է պետք, որպեսզի Հայաստանը կողմնորոշվի` ինչ է անվտանգությունը ինչպես ՀՀ, այնպես էլ ԼՂՀ ժողովուրդների համար: ՀՀ դիրքոշորումը պետք է լինի խիստ եւ սկզբունքային: Անհրաժեշտ է հստակ որոշել Հայաստանի եւ ԼՂՀ-ի ռազմավարական, տարածքային, վերջապես հոգեւոր անվտանգության սահմանները եւ հասկանալ` ինչ է մեզ սպասվում ԼՂՀ անվտանգության գոտի կազմող նույնիսկ մեկ շրջանի հանձնման դեպքում: Այս հարցում որոշման ընդունման ողջ պատասխանմատվությունն ընկնում է ՀՀ իշխանությունների ուսերին, որոնք իրենք իրենց առջեւ պետք է պատասխան տան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ձեռնարկված յուրաքանչյուր քայլի համար:

Ի՞նչ է ակնկալում Սփյուռքը Հայաստան-Սփյուռք երրորդ խորհրդաժողովից:

Հայաստան-Սփյուռք III խորհրդաժողովի ժամանակ հնչած գյուտնտեսական զարգացման ծրագրերը պետք է հասկանալի լինեն Սփյուռքին, որը պետք է վստահ լինի, որ տրամադրվող միջոցները կօգտագործվեն ըստ նշանակության: Պետք է Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ լիակատար վստահության հասնել: Դա շատ կարեւոր է: Ավելին, Հայաստանում պետք է հասկանան, որ Սփյուռքը ոչ մեկին ոչինչ պարտք չէ, պետք է միասին աշխատել: Հայ գործարարները եւս պետք է միջոցներ ներդնեն երկրի զարգացման գործում, հատկապես դա վերաբերում է գյուղական շրջաններին: Հակառակ դեպքում, կստացվի այնպես, որ III խորհրդաժողովը չի արդարացրել ինչպես կազմակերպիչների, այնպես էլ Սփյուռքի սպասելիքները:
---