Եվրոպայի հասարակական կարծիքը ոչ թե հայամետ է, այլ հակաթուրքական է

Ալեքսանդր Իսկանդարյան.

Եվրոպայի հասարակական կարծիքը ոչ թե հայամետ է, այլ հակաթուրքական է

PanARMENIAN.Net - Մի փոքր հանդարտությունից հետո Հարավային Կովկասի տարածաշրջանում նորից սկսեցին ուժ հավաքել քաղաքական գործընթացները` առնչվելով Եվրոպային եւ Մերձավոր Արեւելքին: Բանակցությունների վերսկսկումը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ, Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերություններում հերթական լարվածությունը, եւ ,վերջապես, Հայոց ցեղասպանության մերժման քրեականացման վերաբերյալ օրենքի ընդունումը ֆրանսիացի խորհրդրանականների կողմից մտորումների տեղիք է տալիս: PanARMENIAN.Net-ին իրադրությունը մեկնաբանում է քաղաքագետ, ԶԼՄ-ների Կովկասի ինստիտուտի (ԶԼՄԿԻ) ռեկտոր Ալեքսանդր Իսկանդարյանը:
Հոկտեմբերի 24-ին Փարիզում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ-ների ղեկավարների հերթական հանդիպումը: Ի՞նչ եք կարծում, կհանգեցնի՞ արդյոք այն ինչ-որ համաձայնության կողմերի միջեւ:

Սկսեմ նրանից, որ պաշտոնապես Մինսկի գործընթացը ոչ ոք չի կանգնեցրել: ԵԱՀԿ ՄԽ-ն ձեւաչափ է, որը ստեղծված է, որպեսզի աջակցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Սակայն, սկսած 2001 թվականից, այն գտնվում է սառեցված վիճակում:

Վերջին ժամանակներս նկատվում են Մինսկի խմբի աշխատանքի ակտիվացնելու փորձեր: Համանախագահների վերջին այցը հանդիսանում է դրա հաստատումը: Սակայն ես չեմ կարծում, որ հակամարտության արագ կարգավորումը հնարավոր է: Կողմերը, ցավոք, բավականին հեռու են միմյանցից իրենց դիրքորոշումներով: Ոչ ադրբնեջանցիները, ոչ հայերը պատրաստ չեն այն աստիճանի փոխզիջման, որին պետք է գնան: Այսինքն, առաջիկա մեկ-երկու տարում Ղարաբաղի հարցով որոշում պետք չէ սպասել: Լրիվ ակներեւ է, որ էներգիա է հավաքվում Մինսկի գործընթացի ակտիվացման համար, ինչը կարող բերել Հայաստանի եւ Ադրբեջանի օգտակար շփումների խորացմանը: Այդպիսով, վերականգնվել է երկխոսությունը երկու երկրների միջեւ, որը վերջին տարիներին գրեթե բացկայում էր: Դա, ճիշտ է, դեռ չի նշանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության արագ կարգավորում: Եւ, այնուամենայնիվ, բանակցությունների առկայությունը ավելի լավ է, քան դրանց բացակայությունը:

Արդյոք ռիսկի չէ՞ր դիմում Ֆրանսիան` ընդունելով Հայոց ցեղասպանության մերժման քրեականացման վերաբերյալ օրենքը:

Եթե մոռանանք հարցի բարոյական կողմը, ապա զուտ քաղաքական տեսանկյունից, Թուրքիայի վերաբերմունքը` Հայոց ցեղասպանության մերժման քրեականացման ֆրանսիական օրենքի նկատմամբ, լրիվ բնական է: Ֆրանսիացի խորհրդարանականները ղեկավարվել են հասարակական կարծիքով, որը հայամետ չէ, այլ հակաթուրքական է: Բանը նրանում է, որ Ֆրանսիան կտրականապես դեմ է Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին, դեմ է ընդլայնմանը, դեմ է Եվրոպայի Սահմանդրությանը: Եւ նա միայնակ չէ: 80 միլիոն բնակչություն ունեցող իսլամական երկրին Եվրոպան չի կարողանա մարսել: Մյուս կողմից, Թուրքիան այս խաղում թույլ հաղթաթղթեր ունի: Նա խոսում է խոսքի ազատությունից, այն դեպքում, երբ նա ինքը մեծ խնդիրներ ունի` կապված ՔՕ 301-րդ հոդվածի հետ: Ես կարծում եմ, որ կարող է շղթայական ռեակցիա հետեւել, եւ եւս մի քանի եվրոպական երկիր կարող են ընդունել նմանատիպ օրենք: Սակայն նորից կրկնվեմ, գործը հայերի մեջ չէ, այլ` թուրքերի:

Որքա՞ն կտեւի ռուս-վրացական դիմակայությունը:

«Հետախուզական պատերազմը» ավարտվել է, սակայն ռուս-վրացական խնդիները ինչպես եղել են, այնպես էլ մնացել են: Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ մշտական ճգնաժամեր են, որոնք աճում են: Ռուսաստանը, այդ տեսանկյունից, Վրաստանի վրա ազդելու այլեւս միջոցներ չունի: Դե, ինչպիսի՞ տնտեսական պատժամիջոցներ կարող են կիրառվել: Կփակեն գազը, ասենք: Սակայն Վրաստանում գազ հիմնականում օգտագործում են էլեկտրականություն արտադրող ռուսական ընկերությունները: Գուցե, երկու երկրորդական նշանակություն ունեցող նավահանգիստներ փակեն Սեւ Ծովում, իսկ հետ անելու ոչինչ չկա: Իսկ պատերազմ չի լինի, դա միանշնակ է:

Ի դեպ, վրացական գինիները եւ հանքային ջուրը արդեն մատակարավում են ռուսական շուկա, ճիշտ է այլ պիտակներով` երրորդ երկրների միջոցով: Նույնն է նաեւ փոխանցոմների դեպքում: Ասենք, վրացի «խոպանչին» կես տոկոս կկորցնի Ռուսաստանից Վրաստան դրամային փոխանցումներ կատարելիս, բայց միեւնույն է կկատարի փոխանցումը` նույնիսկ Ավտրալիայով: Ժամանակակից աշխարհում ռուսական նման պատժամիջոցները պարզապես չեն աշխատում: Ճիշտ է, չկա Մոսկվա-Թբիլիսի գնացքը, սակայն գոյություն ունեն Մոսկվա-Բաքու եւ Բաքու-Թբիլիսի գնացքները: Այնպես որ, Ռուսաստանը հայտնվել է ենթասպայի այրու դերում, որն ինքն իրեն քոթակել է:

Ի՞նչ եք կարծում, որքան իրական է Կարս-Ախալքալաք-Բաքու նախագիծը:

Ես կարծում եմ, որ Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգծի նախագիծը կիրականացվի, որովհետեւ դա առաջին հերթին քաղաքական նախագիծ է: Կստացվի ինչպես Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի դեպքում էր: Սկզբում քաղաքականություն էր, եւ միայն հետո, Ղազախստանի միացումից հետո նավթատարը դարձավ տնտեսապես շահավետ: Գրեթե նույնն է սպասվում նաեւ երկաթգծին: Վաղ թե ուշ, այն կկառուցվի, հարցը միայն ժամկետի մեջ է:
 Ուշադրության կենտրոնում
Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ

Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով

---