Հրանտ Դինքին սպանած գնդակները ուղղված էին ազատամիտ Թուրքիայի դեմ

Ալեքսանդր Իսկանդարյան.

Հրանտ Դինքին սպանած գնդակները ուղղված էին ազատամիտ Թուրքիայի դեմ

PanARMENIAN.Net - Թուրքիան ինքը, այդ երկրում ենթադրվող փոփոխությունները, Հրանտ Դինքի սպանության հարցով հետաքննությունը դեռ գտնվում են միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Թուրքիայում եւ նրա սահմաններից դուրս ավելի ու ավելի շատ շատ ձայներ են հնչում Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի վերացման կամ գոնե փոփոխման օգտնին: Այն, թե ինչ կարող է Թուրքիային սպասել Եվրոպայի ճանապարհին, PanARMENIAN.Net-ին պատմել է ԶԼՄ-ի Կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Կարո՞ղ է արդյոք թուրքական կառավարությունը իրոք փոփոխել Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի որոշ կետեր:

301-րդ հոդվածի վերանայումը, իհարկե, դրական քայլ է հանդիսանում Թուրքիայի ճանապարհին դեպի ԵՄ: Այդ հոդվածը, ի դեպ, շատ խիստ է եւ քրեական պատիժ է նախատեսում` մեկուկեսից երկու տարի ազատազրկամ ժամկետով, ոչ միայն «թուրքական ազգային արժանապատվությանն անպատվելու», այլեւ երկրին, խորհրդարանին, կառավարությանը, բանակին եւ անվտանգության ուժերին անպատվելու համար: Դա քեմալականության վերապրուկ է, որը վատ է ազդում Թուրքիայի միջազգային վարկանիշի վրա: Եթե դուք հիշում եք, 2002 թվականին որոշակի փոփոխություններ կատարվեցին ԵՄ պահանջով: Այն փաստը, որ հադվածում ուղղում մտցնելու կամ դրա վերացման համար Թուրքիայում ցույցեր են անցնում, կարելի է միայն ողջունել:

Ո՞րն է Թուրքիայի համար ավելի նախընտրելի. անդամակցությունը Եվրոպային, թե տարածաշրջանային տերություն դառնալու քայլերը:

Ինչպես ես արդեն ասել եմ, երկու Թուրքիա գոյությու ունի. մեկը «Թաքսիմի հրապարակի» Թուրքիան է, դա երկրի փոքր եվրոպականացված հատվածն է: Հենց այնտեղ է կայացել Հրանտ Դինքի հուղարկավորությունն ու ցույցը, դրանք հենց այն 100 հազարն են: Այդ Թուրքիայի մեջ են մտնում եվրոպական հատվածի եւս մի քանի քաղաքներ եւ Անկարայի մի մասը: Մնացած ամբողջ Թուրքիան ազգայնամոլական եւ իսլամական երկիր է: Իհարկե, այստեղ իսլամն այնքան հզոր չէ, որքան Ավղանստանում կամ Իրանում, սակայն իսլամիստները բավականին ուժեղ են: Այսօր հնարավոր է ռազմական հեղաշրջում, որը Թուրքիայի համար նոր բան չէ, երբ երկրի ուղղվածությունն արեւմուտքից դեպի իսլամ է փոխվում, այսինքն` Աթաթուրքի կողմից ստեղծված պետությունից ավելի իսլամականին: Եւ ես վստահ եմ, որ Հրանտ Դինքին սպանած գնդակները ուղված էին ազատամիտ Թուրքիայի դեմ:

Լրագրողի սպանությունից հետո վարկած է հայտնվել այն մասին, որ պատվերը կատարվել է «Պետության մեջ պետության կողմից», այսպես կոչված deep state-ի: Արդյո՞ք այն գոյություն ունի իրականում:

«Պետություն պետության մեջ»-ը հայտնի մեխանիզմ է եւ այն գոյություն ունի բոլոր երկրներում, չնայած խոսում են միայն Թուրքիայի մասին: Գուցե այստեղ ինչ-որ թուրքական յուրահատկություն կա, բայց deep state գոյություն ունի ցանկացած երկրում` սկսած Հայաստանից վերջացրած ԱՄՆ-ով: Դա, ինչպես դուք գիտեք, մի շարք անձինք են. քաղաքական գործիչներ, փորձագետներ, գործարարներ, զինվորականներ, ովքեր որոշում են պետության արտաքին եւ ներքին քաղաքականության ուղղությունները: Նրանք որոշումներ են ընդունում, որոնք հետո լսում ենք երկրների ղեկավարներից: Կրկնում եմ. դա ամենուրեք գոյություն ունի:

Ի՞նչ կարելի է սպասել Կոնգրեսի Հայոց ցեղասպանության բանաձեւից, եթե այն ընդունվի:

Ինքը` բանաձեւը ոչինչ չի նշանակում եւ չի փոխում, այն օրենքի ուժ չունի: Այն պարզապես հանդիսանում է որոշակի փոփոխությունների կոչ: Վերջին ժամանակներս Հայոց ցեղասպանության ճանաչման գործոնը Հայաստանի համար կարող է ճնշման լծակ դառնալ: Հայաստանը փոքր երկիր է եւ չի կարող ազդել Թուրքիայի վրա, սակայն կարող է դա անել ԱՄՆ-ի միջոցով:

Ինչպիսի՞ն պետք է լինի հայկական քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ:

Այն պետք է լինի «ոչ թե ներքեւից վերեւ, ինչպես իրականում է, այլ ընդհակառակը»: «Մենք պետք է անհանգստացած լինենք, թե ինչ է կատարվում հարեւան երկրում, ողջունել բոլոր դրական փոփոխությունները եւ ցանկանալ դա ոչ միայն` որպես հայ, այլեւ` որպես եվրոպացիներ, որպես Եվրոպայի Խորհդի անդամներ: Մենք պետք է հասկանանք եւ փորձենք օգնել: Պետք է պարզապես պատկերացնել, թե որքան բարդ ուղի պետք է անցնի Թուրքիան ժողովրդավարության, խոսքի ազատության եւ մարդու իրավունքների պահպանման ճանապարհին: Հայաստանի համար կարեւոր է ոչ թե Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը, այլ հենց գործընթացը: Նույնը վերաբերում է եւ սահմանին. ոչ թե հենց սահմանի բացումը, այլ դրա շուրջ բանակցությունները: Ես արդեն մի առիթով ասել եմ, որ Թուրքիայի քթի առջեւ պետք է միշտ թափահարել գազարով` Եվրամիություն մտնելու հեռանկարի տեսքով եւ այժմ նույնն եմ կրկնում:
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

---