Ռաուլ դը Լուցենբերգեր.ԵՄ-ն համապարփակ առեւտրային համաձայնագիր է պատրաստում Հայաստանի հետ29 դեկտեմբերի 2009 PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություննները, որ հոկտեմբերի 10-ին Ժնեւում ստորագրեցին Հայաստանի ու Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները, հավանության են արժանացել ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ԵՄ-ի կողմից: Միեւնույն ժամանակ, Եվրամիությունը հուսով է, որ Արձանագրություններն արագ կվավերացվեն եւ լիարժեք հարաբերություններ կհաստատվեն երկու հարեւան պետությունների` Հայաստանի ու Թուրքիայի միջեւ: Իր տեսակետը այդ հարցի շուրջ PanARMENIAN.Net-ին է հայտնել Հայաստանում Եվրահանձնաժողովի առաքելության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լուցենբերգերը: Ինչպե՞ս եք գնահատում համագործակցության մակարդակը Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Եթե կարճ, ապա` գերազանց: Համագործակցությունն ու երկխոսությունը Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների հիմքն է: ԵՄ-ն պատրաստ է օգնել Հայաստանին դառնալ առավել հզոր տնտեսական գործընկեր: ԵՄ խորհրդատվական խմբի ժամանումը, որի նպատակն է օգնել Հայաստանի իշխանություններին բարեփոխումների ընթացքում, մեր համագործակցության լավագույն օրինակն է:
Մյուս կողմից, բարեփոխումները չեն կարող իրականացվել մեկ րոպեում: Հայաստանը դեռեւս շատ անելիք ունի, օրինակ, պետք է ձեւավորի կառավարման լավ համակարգ, պայքարի կոռուպցիայի դեմ, դատական համակարգի անկախության համար: Ես բարձր եմ գնահատում Հայաստանի ներգրավվածության մակարդակը բարեփոխումների իրականացման գործում, որոնք անհրաժեշտ են երկրին, որպեսզի նա կարողանա օգտվել ԵՄ-ի հետ առավել մերձավոր հարաբերությունների առավելությունից: Ինչպե՞ս եք գնահատում համագործակցության մակարդակը Հայաստանի եւ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի միջեւ: «Արեւելյան գործընկերություն» ծրագրի իրականացումը նոր կանալներ եւ հնարավորություններ է բացում, խորացնելու համար մեր համագործակցությունը, հատկապես Հայաստանի կողմից գործադրվող ջանքերի ոլորտում` երկրում ժողովրդավարական կառույցների ամրապնդման եւ տնտեսական ոլորոտւմ բարեփոխումների իրականացման նպատակով:
«Արեւելյան գործընկերություն» ծրագիրը բազմակողմ նախագիծ է, որն արդեն մեկնարկել է: Թեմատիկ պլատֆորմի երկրորդ փուլը իրականացվել է մինչեւ 2009թ. ավարտը: Թեմատիկ պլատֆորմները կազմակերպվել են ժողովրդավարության ոլորտում, գրագետ կառավարման եւ կայունության, տնտեսական ինտեգրման եւ ԵՄ քաղաքական գծին համապատասխանեցվելու նպատակով, բարեփոխումներ են ենթադրվում նաեւ էներգետիկայի ոլորտում եւ առավել սերտ շփումներ հաստատելու համար: Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին` ես կցանկանայի առանձնացնել Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ասոցիատիվ համաձայնագրի մշակման հեռանկարները (ինչպես նաեւ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը), որն ուժի մեջ կմտնի այն ժամանակ, երբ Հայաստանը պատրաստ կլինի ստանձնել համաձայնագրում ամրագրված պարտավորությունները: Մեր կողմից մենք կսատարենք Հայաստանի ջանքերին` կազմակերպելով սոցիալական ինստիտուտների զարգացման ծրագիր, վարչական կադրերի ուսուցման համար, որպեսզի ապագայում երկիրը պատրաստ լինի կատարել համաձայնագրերը: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ողջունեցին Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունները: Ըստ Ձեզ, կնպաստե՞ն արդյոք Արձանագրությունները լիարժեք հարաբերությունների հաստատմանը երկու երկրների միջեւ: Եվրամիությունն ինքը ստեղծվել է երկրների միջեւ երկխոսության հիման վրա, ինչը հանգեցրեց հակամարտությունների նվազմանն ոչ միայն ԵՄ-ում, այլ նաեւ ողջ աշխարհում: Սա է մեր փորձը: Այդպիսով, մենք ողջունում ենք այն փաստը, որ Հայաստանն ու Թուրքիան որոշել են կարգավորել հարաբերությունները: Մենք հուսով ենք, որ Արձանագրություններն արագ կվավերացվեն եւ հարաբերությունների կարգավորումը երկրների միջեւ կայունություն կառաջացնի ողջ տարածաշրջանում:
Արձանագրությունների վավերացման դեպքում ակնկալվում է Եվրոպայի վերջին «փակ սահմանի» բացումը: Ինչպե՞ս դա կմերձեցնի Հայաստանին Եվրամիության հետ: Ես գտնում եմ, որ հայ-թուրքական սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա: ԵՄ առեւտրային հարաբերությունների տեսակետից, Եվրամիության սահմանը գտնվում է Երեւանից 18 կմ հեռավորության վրա: Այն հնարավորությունները, որոնք բացվում են երկրի համար ԵՄ-ի շուկային հասանելի լինելուն հետ, չափազանց կարեւոր են, ուստի մենք աշխատում ենք Հայաստանի հետ` ապահովելու համար այդ շուկայի հասանելիությունը: Մենք արդեն համապարփակ առեւտրային համաձայնագիր ենք պատրաստում Հայաստանի հետ, իսկ դա նշանակում է, որ նա կարող է ընտրովի օգտվել ԵՄ օրենսդրական նորմերից` արտադրանքի որակի բարձրացման եւ անվտանգության վերահսկողության համար: Դա նշանակում է, որ Հայաստանում արտադրվող արտադրանքը կարող է արտահանվել նաեւ ԵՄ շուկաներ:
Ի՞նչ կտա Հայաստանին հարեւանությունը ԵՄ-ին անդամակցության թեկնածու երկրի հետ: Կնպաստի՞ արդյոք Արաձանագրությունների վավերացումը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության արագացմանը: Բարիդրացիական հարաբերությունների հաստատումը դրական կազդի ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի վրա: Դրական մթնոլորտը երկու երկրների միջեւ նույնպես դրական ազդեցություն կունենա Թուրքիայի հայ փոքրամասնության վրա, եւ անշուշտ, ԵՄ-ն դա կգնահատի:
Չնայած նրան, որ Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրված են, երկրները դեռեւս երկար ճանապարհ պետք է անցնեն բարիդրացիական հարաբերությունների հաստատման համար: Պատրա՞ստ է արդյոք Եվրամիությունը դառնալ երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման երաշխավորը: ԵՄ-ն միշտ հորդորում է երկրներին երկխոսության, քանի որ միայն այդպես է հնարավոր լուծել երկրների միջեւ առկա խնդիրները: Եվ եթե պահանջվի, ԵՄ-ն պատրաստ է աջակցել ոչ միայն դրան, այլ նաեւ լավ տրանսպորտային, ինչպես նաեւ էներգետիկ ցանցի ստեղծմանը: Մենք գտնում ենք, որ Հայաստանն ու Թուրքիան պետք է շարունակեն երկխոսությունը:
Զրույցը վարել է Մարիամ Մատնիշյանը Մարիամ Մատնիշյան | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին |