Ջեմմա Իսրայելյան.Սիլիկոնյան հովտի հեղինակավոր ներդրողները կաշխատեն հայ ձեռներեցների հետ11 նոյեմբերի 2015 PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-19-ը Երևանում ձեռներեցների համար աշխատաժողով է կայանալու, որի ընթացքում Սիլիկոնյան հովտից ժամանած մասնագետները հայ ձեռներեցների հետ կկիսվեն սեփական փորձով, ինչպես նաև կպատմեն արտասահմանյան ներդրողների հետ կապեր հաստատելու ու գաղափարը ճիշտ ներկայացնելու մասին: «Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոն» (CEED) հիմնադրամի տնօրեն Ջեմմա Իսրայելյանը PanARMENIAN.Net-ին ներկայացրել է աշխատաժողովի մանրամասները: Ի՞նչ գործունեություն է ծավալում «Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոն»-ն ու ինչպե՞ս է այն աշխատում: Հայաստանյան CEED կենտրոնը հիմնադրվել է 2012-ին: Մեր առաքելությունն է աջակցել ձեռներեցներին իրենց ընկերությունների զարգացման գործում՝ հնարավորություններ ստեղծելով սովորելու փորձառու գործարարներից և բիզնես կապեր հաստատելու Հայաստանում և արտասահմանում, որպեսզի իրենք, հասնելով հաջողությունների, դրանով իսկ խթանեն տնտեսության աճը և աշխատատեղեր ստեղծեն: CEED-ը ներկայացված է Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում և Ամերիկայում և հիմնադրված է զարգացող շուկաներում ձեռներեցների հետ աշխատող «Փոքր ձեռնարկությունների աջակցության ֆոնդեր» ներդրումային ընկերության կողմից: Այս տարիների ընթացքում հայաստանյան CEED կենտրոնը իրականացրել է մի շարք ծրագրեր՝ ուղղված ձեռներեցների և իրենց ընկերությունների ղեկավար թիմերի զարգացմանը, ինչպես նաև ձեռներեցության նորարական մոտեցումների կիրառմանը: Օրինակ, CEED-ի Top Class ծրագրի շրջանակում ձեռներեցները մասնակցել են փորձառու գործարարների կողմից իրականացվող փորձի փոխանակման դասընթացներին, այցելել մի շարք երկրներ և հանդիպել Իսրայելի, Հորդանանի, Լեհաստանի, Խորվատիայի, Մարոկոյի և այլ երկրների առաջատար ընկերությունների հետ: CEED-ը նաև հնարավորություններ է ստեղծել հանդիպելու Skype-ի համահինադրի, Twitter-ի առաջին ներդրողներից մեկի, Priceline.com-ի համահիմնադրի և այլ ակնառու գործարարների հետ: Նոյեմբերին Երևանում ձեռներեցների համար նախատեսված Perfect Pitch աշխատաժողով եք նախաձեռնել: Ինչպե՞ս առաջացավ այն կազմակերպելու միտքը և ինչպե՞ս Ձեզ հաջողվեց Սիլիկոնյան հովտից այսքան փորձառու ներդրողներ հրավիրել Հայաստան: Արդեն մի քանի տարի է՝ գործակցում ենք «Ռոդա գրուպ» ներդրումային ընկերության նախագահ Ռոջեր Ստրաուքի հետ մեր այլ ծրագրերի շրջանակում: Քանի որ Ռոջերը և ներդրողի, և ձեռներեցի դերում մեծ հաջողությունների է հասել, երկու տեսակետն էլ հասկանում է և կարողանում ձեռներեցներին տալ այնպիսի խորհուրդներ, որոնց կիրառմամբ հաջողությունների հասնելու մասին մեզ ուրախությամբ պատմում են: Մի քանի ամիս առաջ Ռոջերի հետ խոսելիս պարզեցինք, որ երկուսս էլ համարում ենք գաղափարները արդյունավետ ներկայացնելու կարողությունների զարգացումը մեր ձեռներեցների հետագա հաջողության կարևորագույն պայմաններից մեկը: Ուզում էինք լավագույններից սովորելու հնարավորություն ստեղծել և ուրախ ենք, որ Սիլիկոնյան հովտի հեղինակավոր ներդրողներից մեկը՝ Ռոն Ուասմենը, ընդունեց գործակցելու հրավերը: Ուասմենը երկար տարիներ աշխատել է Սթիվ Ջոբսի հետ և հանդիսացել ավելի քան 25 ընկերության տնօրենների խորհրդի անդամ: Մեզ համար պատիվ է, որ այս նախաձեռնության շրջանակում մեր գործընկերներն են Deem Communication-ը և Կենտրոնական բանկը: Ուրախ եմ, որ հայաստանյան ձեռներեցների համար նման աշխատաժողով կազմակերպելու հնարավորություն ունենք: Ո՞ւր է պետք դիմել մասնակցելու համար և ինչպիսի՞ մասնակիցների եք ակնկալում: Մասնակցելու ցանկություն ունեցողները կարող են պայմաններին ծանոթանալ և մասնակցելու դիմում լրացնել մեր կայքում: Ներկայացված դիմումների հիման վրա կընտրվի խումբ, որը կլինի բավականին փոքր, որպեսզի մասնակիցները վարողների հետ անհատապես աշխատելու հնարավորություն ունենան և լսեն այս փորձառու մասնագետների կարծիքներն ու խորհուրդներն իրենց բիզնես գաղափարների վերաբերյալ: Ակնկալում ենք, որ խումբը հիմնականում բաղկացած կլինի ձեռներեցներից, որոնց գաղափարները հասուն են և ներդրողներին ներկայացնելու փուլում են: Սա նշանակում է, որ գաղափարներն իրականացնելու առաջին քայլերն արդեն արված են, նախնական քննարկումներ են եղել հետագա հաճախորդների հետ, և որոշ աշխատանք է տարվել բիզնես մոդելը մշակելու ողղությամբ: Սակայն ավելի վաղ փուլում գտնվող ձեռներեցների համար աշխատաժողովը նույնպես օգտակար կլինի, քանի որ դրա ժամանակ կպարզաբանվեն բիզնեսին վերաբերող այս և մի շարք այլ հարցեր՝ օգնելու մասնակիցներին առավել արդյունավետ զարգացնելու իրենց գաղափարները: Ի՞նչ ակնկալիքներ կարող են ունենալ սեմինարի մասնակիցները: Բացի ընկերություն հիմնադրելուն վերաբերող մի շարք հարցերից,կքննարկվեն ներդրողների մտածելակերպն ու բիզնես գաղափարները գնահատելու մոտեցումները: Մասնակիցները կաշխատեն գաղափարները 20 րոպեումարդյունավետ ներկայացնելու կարողությունների զարգացման վրա, կլսեն վարողների և մասնակիցների կարծիքները և խորհուրդներ կստանան իրենց գաղափարների վերաբերյալ: Կսովերեն նաև հանդես գալ այսպես կոչված «վերելակային ներկայացումով» (elevator pitch), այսինք՝ կարճ ժամանակում ներկայացնել իրենց գաղափարի էությունը՝ ճիշտ շեշտադրումներ կատարելով և զրուցակցի մոտ հետաքրքրություն առաջացնելով: Ծրագրի մանրամասները ներկայացված են մեր կայքում: Ի՞նչպես հայաստանյան ձեռներեցները կարող են կապեր հաստատել արտասահմանյան ներդրողների հետ: Նախատեսու՞մ եք նման ծրագրեր իրականացնել: Ձեռներեցների հետ գրեթե տասը տարի աշխատելու ընթացքում CEED կենտրոնների ցանցը մշակել է ձեռներեցության ճանապարհին տարբեր փուլերում նրանց աջակցելու ծրագրեր: Մեր նոր ծրագրերից մեկը՝ CEED Global Club-ը, միավորում է մի շարք երկրներից ձեռներեցների՝ միասին սովորելու, նոր շուկաներ ուսումնասիրելու և գործարար կապեր հաստատելու նպատակով: Մեկ շաբաթ առաջ CEED Global Club-ի անդամներից բաղկացած մի խումբ, որտեղ ներկայացված էր նաև Հայաստանը, անցելեց Լոնդոն՝ այնտեղ ներդրողների և գործարարների հետ ծանոթանալու և գործակցության հնարավորություններ քննարկելու նպատակով: Այս ամռանը նման ճանապարհորդություն դեպի Նյու Յորք էր կազմակերպվել: Մեր ամենամյա միջազգային կոնֆերանսներին նույնպես հնարավորություն է ընձեռվում ներդրողներին բիզնես գաղափարներ ներկայացնել հատուկ «ներդրումային տարածքներում»: Կազմակերպելով այս աշխատաժողովը՝ նպատակ ունենք օգնելու ձեռներեցներին պատրաստվել նման առիթներին և արդյունավետ օգտագործել ներդրողների հետ հանդիպելու հնարավորությունները:Հղումներ թեմայով. | Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը |