«ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն է նշանակվել Իգոր Կլիմկոն

PanARMENIAN.Net - «Վիմպելկոմ» ընկերությունների խումբը հայտարարում է, որ իր դուստր ընկերության` «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) գլխավոր տնօրեն է նշանակվել Իգոր Կլիմկոն; Ինչպես հաղորդում է ԱՊՀ երկրներում «ՎիմպելԿոմ» ԲԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայությունը նա այդ պաշտոնում փոխարինել է Նեյչո Վելիչկովին: Վերջինս լքել է ընկերությունը 2009 թ. ապրիլի 2-ին: Իգոր Կլիմկոն կստանձնի իր պարտականությունները 2009 թ. ապրիլի 27-ից:



Մեկնաբանելով այս նշանակումը` «Վիմպլեկոմի» ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով գործադիր փոխտնօրեն Դմիտրի Պլեսկոնոսն ասաց. «Իգորի ղեկավարման օրոք Beeline-ը աճի բարձր տեմպ է ցուցաբերել Տաջիկստանի շուկայում: Հայաստանում մեր գործառնությունների ծավալը զարգացման էլ ավելի լայն հնարավորություններ է ընձեռում, քանի որ ընկերության գործունեությունը ներառում է կապի ծառայությունների ողջ տեսականին, այդ թվում` ամրակցված հեռախոսակապ եւ լայնաշերտ Ինտերնետ-հասանելիություն: Վստահ եմ, որ Իգորը եւ «ԱրմենՏել»-ի թիմը մեծ ներդրում կունենան բոլոր ուղղություններով մեր դիրքերն ամրապնդելու գործում»:



«Ինձ միշտ հետաքրքրել է նոր հավակնորդ խնդիրների լուծումը», նշեց Իգոր Կլիմկոն: «Այսօր ես դրանց թվին եմ դասում առաջին հերթին «ԱրմենՏել»-ի զինանոցում ունեցած բոլոր կապի միջոցների միավորումը, ինչպես նաեւ նոր տեխնոլոգիաների հիման վրա նոր ծառայությունների մշակումը, շարժական բիզնեսում մեր դիրքերի ամրապնդումը եւ մեր սերվիսի որակի հետագա բարելավումը` մնալով երկրի խոշորագույն ընկերություն»:
 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---