ՎիվաՍելլ-ՄՏՍ-ը ազդարարում է «ՄՏՍ Կոնեկտ» սակագնային պլանի նոր տարբերակի մեկնարկը 6 օգոստոսի 2009 - 14:54 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍելլ-ՄՏՍ-ը ազդարարում է «ՄՏՍ Կոնեկտ» սակագնային պլանի նոր տարբերակի մեկնարկը, որ նախատեսվում է տվյալների փոխանցման համար: Նոր քարտը տրամադրում է` 2000 դրամ բաժանորդի սկզբնական հաշվեկշռի վրա, 500 ՄԲ ծավալով տվյալներ ուղարկելու եւ ստանալու հնարավորություն, վավերականության 180 օր ժամկետ, քարտի գործողության լրացուցիչ 15 օր, 180 օր վերալիցքավորման համար: Տվյալ սակագնային պլանի շրջանակներում ինտերնետի արժեքը բոլոր կայքերի համար կազմում է 20 դրամ մուտքի ու ելքի տրաֆիկի համար ցերեկային ժամերին, եւ 5 դրամ` գիշերային ժամերին: SMS հաղորդագրությունների արժեքը տեղի եւ միջազգային համարների համար կազմում է 20 դրամ: Բացի այդ, այսուհետ «ՄՏՍ Կոնեկտ» սակագնային պլանի ինչպես կանխավճարային, այնպես էլ հետվճարային բաժանորդները կկարողանան ձեռք բերել ինտերնետ-փաթեթներ, որոնք առաջարկում են ինտերնետի առավել հասանելի սակագներ: Առաջարկվում են 1,2,5 եւ 5 ԳԲ փաթեթներ` 6000, 10 000 եւ 15 000 դրամ արժողությամբ համապատասխանաբար: Բոլոր ինտերնետ փաթեթների գործողության ժամկետը 30 օր է: Այդ ժամանակաշրջանում չօգտագործված տրաֆիկի ծավալը տեղափոխվում է հաջորդ ամիս: Տվյալ հեռախոսային պլանի շրջանակներում տվյալների փոխանցման առավելագույն արագությունը 1 Մբ/վայրկ է: «ՄՏՍ Կոնեկտ» սակագնային պլանի բաժանորդները կարող են ձեռք բերել ինտերնետ-փաթեթը, համալրել հաշիվը եւ տեղեկություններ ստանալ իրենց հաշվի մասին cabinet.vivacell.am կայքում: Այդ կայք այցելելից բաժանորդներից ինտերնետի վարձը չի գանձվում; Փաթեթի արժեքը 5000 դրամ է, ասվում է ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության կայքում: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |