Beeline-ը երկարաձգել է «Ընկերներ» եւ «Հանրապետություն» սակագնային փաթեթների գործողության ժամկետները

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը`Beeline) երկարաձգել է «Ընկերներ» եւ «Հանրապետություն» սակագնային փաթեթների գործողության ժամկետները:



«Ընկերներ» եւ «Հանրապետություն» սակագնային փաթեթների գործողության ժամկետը երկարաձգվել է մինչեւ 31.12.2009թ:



Ընտրեք համապատասխան սակագնային փաթեթը Հայաստանում ընկերների եւ մտերիմների հետ առավել շահավետ շփման համար:



Սակագնային փաթեթ «Ընկերներ»` բոլոր ելքային զանգերը դեպի ՀՀ բջջային ցանցեր 39 դրամ:



«Ընկերներ» սակագնային փաթեթին միանալու համար անհրաժեշտ է պարզապես զանգահարել 067408005, իսկ «Հանրապետություն» սակագնային փաթեթին` 067408006: Դա կարելի է անել նաեւ «Beeline»-ի վաճառքի ու սպասարկման գրասենյակներում, ինչպես նաեւ ընկերությունների ներկայացուցիչների միջեցով:



Սակագնային փաթեթի փոփոխման արժեքը` 300 դրամ (ներառյալ ԱԱՀ), ասվում է ընկերության կայքէջում:
 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---