ՀՀ էկոնոմիկայի նախարարության էլեկտրոնային կայքը չի ջարդվել ադրբեջանցի հակերների կողմից

PanARMENIAN.Net - Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը պաշտոնապես հերքել է ադրբեջանցի հակերների կողմից կայքի ջարդման մասին տեղեկությունը:



Օգոստոսի 13-ին «Արմատ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Smart Systems» ընկերության նախագահ Ստեփան Ասլանյանը հայտարարել էր, որոշ պետական էլեկտրոնային կայքերի թվում նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության էլեկտրոնային կայքը ուրբաթ օրվանից ջարդվել է ադրբեջանցի հակերների կողմից եւ մինչ օրս չի վերականգնվել:



Նախարարության պաշտոնական հայտարարության մեջ, մասնավորպես նշվում է . «Հայտնում ենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության էլեկտրոնային կայքը հակերնե

րի կողմից, այդ թվում ադրբեջանցի, չի ենթարկվել հարձակման եւ չի ջարդվել: Կայքում տեղադրված նյութերը որեւէ փոփոխության չեն ենթարկվել»:



Հերքման մեջ նշվում է, որ www.mineconomy.am կայքը մոտ 2 ժամ հասանելի չի եղել օգոստոսի 14-ին` որոշակի տեխնիկական թերությունների հետեւանքով, որոնք կարճ ժամկետում շտկվել են նախարարության մասնագետների կողմից:



Նշված թերությունները, սակայն, ինչպես նշվում է նախարարության հաղորդման մեջ, որեւէ բացասական ազդեցություն չէին կարող ունենալ կայքի այցելուների վրա:



Նախարարության էլեկտրոնային կայքը շարունակում է անխափան գործել:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---