Հաքերների կողմից հայկական կայքերը կոտրելն ընդամենը խուլիգանությու՞ն է

PanARMENIAN.Net - Այսօր չդադարող հաքերային հարձակումների պայմաններում հայկական կայքերի դրությանը նվիրված մամլո ասուլիսին Helix Consulting ընկերության տնօրեն Արամ Մխիթարյանը եւ Smart Tech ընկերության տեղեկատվական անվտանգության փոխտնօրեն Ռուբեն Մուրադյանը հայտարարել են, որ հաքերների կողմից հայկական կայքերը կոտրելն ընդամենը խուլիգանություն է:



Մասնավորապես, Ռուբեն Մուրադյանը նշել է, որ հաքերներից կողմից կայքը կոտրելուց հետո դեպքերը մեծ մասամբ զարգանում են հիմնականում երկու սցենարով: Առաջին եւ իր հետեւանքներով ծանր սցենարն այն է, որ հաքերները կոտրված կայքում տեղակայում են ապատեղեկատվություն, ուստի նման հարձակումների հիմնականում ենթարկվում են տեղեկատվական եւ պետական կառույցների կայքերը:



Ինչպես ավելացրել է Մուրադյանը, հայ հասարակությունը բախվել է երկրորդ սցենարին, երբ փոխվում է ինքնին կայքի տեսքը. տեղակայվում են զանազան բնույթի գրություններ կամ ադրբեջանցի «հերոս» Ռամիկ Սաֆարովի լուսանկարը: «Դա զուտ խուլիգանություն է»,- նշել է տեղեկատվական անվտանգության փոխտնօրենը:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---