Էլեկտրակապի միջազգային միությունը նոր չափանիշ է հաստատել 3G համակարգի բջջային հեռախոսների համար

Էլեկտրակապի միջազգային միությունը նոր չափանիշ է հաստատել 3G համակարգի բջջային հեռախոսների համար

PanARMENIAN.Net - Էլեկտրակապի միջազգային միությունը (ԷՄՄ) նոր չափանիշ է հաստատել 3G համակարգի բջջային հեռախոսների համար` IMT-2000, որը կոչված է համաշխարհային համատեղելիություն ապահովել, միջազգային ռոումինգ եւ տվյալների արագընթաց փոխանցման մատչելիություն: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, որը տարածել է Էլեկտրակապի միջազգային միությունը, միության հանձնարարականում նշված են արբանյակային ռադիոինտերֆեյսի չափաորոշիչները IMT-2000 համակարգի համար: IMT-2000 արբանյակային բաղադրիչն այնպես կնախագծվի, որ ապահովի բոլոր աճող պահանջները, որոնք առաջանում են օգտվողների քանակի ավելացման հետ, բիտերի եւ ընդհանուր թողունակության առավելագույն արագության ցուցանիշների տեսակետից: Այն նաեւ մեծ ճկունություն կունենա տարատեսակ ծառայությունների միաժամանակյա տրամադրման համար: Ինչպես նշել է ԷՄՄ գլխավոր քարտուղար Համադունը, այդ նվաճումները կնպաստեն ԷՄՄ համաձայնեցված գործունեությանը համաշխարհային մասշտաբով, թույլ տալով ապահովել լայնաշերտ մատչելիություն գյուղական եւ հեռավոր շրջաններում:

Իր հերթին «ԱմենՏել» ՓԲԸ-ի (Beeliene ապրանքանիշ) հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անուշ Բեգլոյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ նոր չափանիշի ներմուծումը կարելի է միայն ողջունել: «Սակայն պետք է հասկանալ, որ տեխնոլոգիաների ստանդարտացումը դեռեւս չի նշանակում դրանց երաշխավորված ներմուծում լայն շուկա: Տեխնոլոգիայի հաջողությունը պայմանավորված է նրանով, թե ինչ առեւտրային ծառայություններ կառաջարկվեն դրանց հիման վրա եւ պահանջարկ կունենան արդյոք այդ ծառայությունները շուկայում»,-ասել է Անուշ Բեգլոյանը:

2009 թվականից ի վեր Հայաստանի բոլոր 3 բջջային օպերատորները` «ԱրմենՏել»-ը, ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Orange Armenia-ն, 3 G կապ են հաստատում իրենց բաժանորդների հետ: Անցած տարեվերջից ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարեց 4G չորրորդ սերնդի լայնաշերտ ծառայություն տրամադրելու մտադրության մասին, որը հիմնված է 2010թ. «Երկարաժամկետ էվոլյուցիայի» տեխնոլոգիաների վրա:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---