Հայաստանում համակարգիչ օգտագործողների թիվը երեք անգամ ավելացել է

Հայաստանում համակարգիչ օգտագործողների թիվը երեք անգամ ավելացել է PanARMENIAN.Net - Հայաստանում նկատելիորեն մեծացել է համակարգիչ օգտագործողների քանակը: Այս մասին մարտի 25-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:



Հայաստանում համակարգչային տեխնիկայից եւ ինտերնետից օգտվողների վերաբերյալ ուսումնասիրությունների մոտավոր տվյալների համաձայն, համակարգիչ օգտագործողները 18 տոկոս են կազմում, ինչը երեք անգամ գերազանցում է համակարգչային տեխնիկայի Հայաստան մուտք գործելու վերաբերյալ եղած վերջին ցուցանիշը (6 տոկոս): Հետազոտությունները, որ կատարում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, ծրագրվում է ավարտել երեք ամիս հետո:



Բագրատ Ենգիբարյանի կարծիքով, այդ ցուցանիշը «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի արդյունք է:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---