Հայկական պատվիրակությունը Մակեդոնիայում մասնակցում է ՏՏ-ընկերությունների գործնական գագաթնաժողովին

Հայկական պատվիրակությունը Մակեդոնիայում մասնակցում է ՏՏ-ընկերությունների գործնական գագաթնաժողովին

PanARMENIAN.Net - Ապրիլի 6-11-ը Մակեդոնիայում տեղի կունենա Տարածաշրջանային մրցունակության նախաձեռնություն ծրագրի կողմից կազմակերպված Տեղեկատվական տեխնոլոգիաների /ՏՏ/ ոլորտի ընկերությունների գործարար գագաթնաժողով /RCI IT B2B Matchmaking Summit/, որին կմասնակցեն ավելի քան 10 երկրներից գործարար շրջանակների ներկայացուցիչներ` այդ թվում նաև Հայաստանից: Հաղորդում է Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության մամլո ծառայությունը: Հայկական պատվիրակությունն իր մեծությամբ 4-րդն է՝ Մակեդոնիայի, Բուլղարիայի և Կոսովոյի ներկայացուցիչներից հետո և ներառում է առաջատար ՏՀՏ ընկերությունների ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում կքննարկվեն ՏՏ համաշխարհային զարգացման միտումները, ՏՏ ոլորտի տարածաշրջանային բրենդինգի հարցերը, ինչպես նաև կհաստատվեն գործարար կապեր:

Հայաստանը Մակեդոնիայում ներկայացնելու են տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը /ԻՏՁՄ/, «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնը, «Essential Solutions», «CHS Vericel Service», «Margasoft» ընկերությունները: Համագործակցության նպատակով ԻՏՁՄ բիզնես հանդիպումներ կունենա Մակեդոնական «Semos Education», «Momenti» ընկերությունների հետ, «CHS Vericel Service»` «Seavus Group», իսկ «Margasoft»-ը` «Euronetcom» ընկերության հետ: Միջոցառման շրջանակներում տեղի կունենա նաև Հարավային և Արևելյան Եվրոպայի ՏՀՏ ֆորում կառույցի 3-րդ հանդիպումը /South East Europe ICT Forum/, որի կառավարման խորհրդի անդամ է ԻՏՁՄ-ն: Կքննարկվեն համատեղ իրականացվելիք ծրագրերը, որոնք կխթանեն Հայաստանի ներգրավվածությունը տարածաշրջանային նախաձեռնություններում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---