Cornet-Am-ը լրացուցիչ ռադիոհաճախականություններ է ստացել Երևանում և Ծաղկաձորում 7 ապրիլի 2010 - 20:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) Cornet-Am ընկերությանը լրացուցիչ ռադիոհաճախականություններ է տրամադրել Ծաղկաձոր և Երևան քաղաքներում ռադիոռելեային կապի կազմակերպման համար: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին ՀԾԿՀ մամլո ծառայությունից, 14711 ՄՀց, 14739 Մհց, 15313 ՄՀց, 15159 ՄՀց հաճախականությունները մեկ տարի ժամկետով տրամադրվել են Cornet-Am ընկերությանը: Ընկերությունը նախատեսում է օգտագործել հաճախականությունները ձայնային և տեսագրային ծառայությունների` անլար փոխանցման ծառայության համար: “ԿՈՄՍԹԱՐ-ՕՏՍ”-ի դուստր ընկերություն Cornet-AM-ն Ինտերնետ մուտք գործելու և տվյալները հաղորդելու և Հայաստանում Wi-Max-ի ծառայությունների միակ տրամադրող խոշորագույն ընկերություններից է: Ընկերության ցանցը տվյալ պահին մայրաքաղաքից բացի ընդգրկում է 18 քաղաքներ հարակից բնակավայրերով: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |