Ռուսաստանը ծրագրում է զարգացնել գիտությունը` ԱՊՀ երկրների հետ համագործակցած

PanARMENIAN.Net - Ռուսաստանը ծրագրում է գիտությունը զարգացնել ԽՍՀՄ մոդելով` համագործակցելով ԱՊՀ երկրների հետ: Նանոտեխնոլոգիաների և ինովացիաների բնագավառում համագործակցության զարգացման նպատակով Ռուսաստանում հիմնադրվել է ԱՊՀ նանոտեխնոլոգիաների միջազգային ինովացիոն կենտրոն Դուբնայում:

Անցյալ տարի հոկտեմբերին ՌԴ կառավարությունը հայտարարել էր նանոտեխնոլոգիաների զարգացման համար 318 մլրդ ռուբլի ներդնելու իր մտադրության մասին:

Երևանում ապրիլի 15-ին բացվել է ինովացիոն համագործակցության ռուս-հայկական համագործակցության կենտրոնը` «Ռուսհամագործակցության» դաշնային գործակալության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջև ստորագրված հուշագրի շրջանակներում:

Կողմերը պայմանավորվել են համագործակցել միջպետական ինովացիոն կառույց ստեղծելու բնագավառում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---