Երևանի Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 միջնակարգ դպրոցի աշակերտները այցելեցին ՎիվաՍել-ՄՏՍ10 մայիսի 2010 - 20:04 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը` «ՄՏՍ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունը, պատրաստակամ է իր դռները հանրակրթական դպրոցների աշակերտների համար բացելու հարցում: Հայաստանի բջջային առաջատար օպերատորի անցած ճանապարհը և ձեռքբերումները բացահայտելու հնարավորություն են ունեցել Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 միջնակարգ դպրոցի սաները: Այս մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունը: Հանրապետության տարբեր դպրոցների աշակերտների հետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային շենքում հանդիպումներն արդեն ավանդույթ են դարձել: «Խելացի է նա, ով վաղվա մասին մտածում է այսօր: Հանրակրթական դպրոցներում սովորողների մեծ մասն իր ապագա մասնագիտության հարցում կողմնորոշվում է կամ տրված խորհուրդներին հետևելով, կամ պատահական ընտրությամբ, երբեմն էլ` հետևելով նախասիրությանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը կողմնակից է կրթության հետ համագործակցության այս մոդելին` վստահ լինելով, որ էապես կարող է նպաստել աշխատաշուկայի առավել արդյունավետ ձևավորմանն ու պահանջարկից բխող մասնագետների պատրաստմանը», - աշակերտների ուշադրությունը հրավիրեց ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Հարցուպատասխանի ընթացքում աշակերտները տեղեկություններ ստացան ընկերության գործունեության մասին, իսկ դրան հաջորդած շրջայցը մասնաշենքում օգնեց մոտիկից ծանոթանալու հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |