Beeline-ը սկսել է հիմնական ֆունկցիաներով հեռախոսների վաճառքը մատչելի գնով

Beeline-ը սկսել է հիմնական ֆունկցիաներով հեռախոսների վաճառքը մատչելի գնով

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ-ն սկսել է բջջային հեռախոսների վաճառքը, որոնք նախատեսված են այն մարդկանց համար, որոնց անհրաժեշտ է հիմնական ֆունկցիաներով հեռախոս մատչելի գնով: Հեռախոսն աշխատում է միայն Beeline-ի քարտով և «Քեզ համար` էքսկլյուզիվ» հետվճարային սակագնով: Արժեքն է ընդամենը 9 900 դրամ: Երաշխիքային ժամկետը` 6 ամիս:

Այն բաժանորդները, որոնք ձեռք կբերեն հեռախոսը «Քեզ համար` էքսկլյուզիվ» հետվճարային սակագնային պլանով, հնարավորություն կստանան վճարել դրա դիմաց 10 ամսավա ընթացքում:

«Վստահ եմ, որ հաճախորդներն ըստ արժանվույն կգնահատեն ձեր առաջարկը, որտեղ շահավետ կերպով համադրված են Beeline-ի բջջային հեռախոսի մատչելիությունն ու «Քեզ համար` էքսկլյուզիվ» սակագնային պլանը, որը միավորում է կապի միասնական օպերատորի ծառայությունների բոլոր առավելությունները»,-նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Քեզ համար` էքսկլյուզիվ» հետվճարային սակագնային պլանը մշակվել է հատուկ Beeline-ի բջջային հեռախոսի համար: Ինչպես և կանխավճարայինն, այն աչքի է ընկնում մատչելի գներով ընկերության առաջարկած ծառայությունների ողջ սպեկտրի համար: Այդպես, օրինակ, Բիլայնի ցանցում զանգելու համար հարկ կլինի վճարել 19 դրամ, իսկ այլ բջջային օպերատորներին և ֆիքսված ցանցի համարներով` ընդամենը 29.99 դրամ: Ամսեկան բաժանորդավճար «Քեզ համար`էքսկլյուզիվ» փաթեթի համար նախատեսված չէ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---