«ԱրմենՏել»-ն առաջարկում է ֆիքսված ցանցին միանալու նոր հնարավորություններ 8 հունիսի 2010 - 15:44 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է ֆիքսված ցանցին միանալու նոր հնարավորությունների մասին: Մինչև 2010թ-ի դեկտեմբերի 31-ը Beeline ֆիքսված հեռախոսագիծ տեղադրել ցանկացող ֆիզիկական և իրավաբանական անձիք կարող են վճարել միանվագ միացման վարձը 12 ամսվա ընթացքում: «Հայաստանում «ԱրմենՏել» ընկերությունը կապի միասնական ծառայություններ մատուցող խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորն է: Նոր տեխնոլոգիաների ներդրման և զարգացման հետ միաժամանակ ընկերությունը շարունակաբար կատարելագործում է ծառայությունների մատուցման կոմերցիոն եղանակները: Դա հնարավորություն է ընձեռում հասանելի դարձնել մեր ծառայությունները բնակչության ավելի լայն շերտերի համար»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Այս հնարավորությունից կարող են օգտվել թե Երևանի, թե մարզերի բնակիչները: Ներկայում Beeline ֆիքսված ցանցին միանալու միանվագ վարձը կազմում է 12 000 դրամ ֆիզիկական և 14 400 դրամ իրավաբանական անձանց համար, հաղորդում է «ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |