«ԱրմենՏել»-ը գործարկում է «Գիշերն է խոսում» ծառայությունը

«ԱրմենՏել»-ը գործարկում է «Գիշերն է խոսում» ծառայությունը

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է կանխավճարային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար «Գիշերն է խոսում» ծառայության գործարկման մասին: «Գիշերն է խոսում» ծառայությունը տրամադրվում է «Սիրելի համարներ» ծառայության շրջանակում և հնարավորություն է ընձեռում ժամը 24:00-ից մինչև 8:00-ն անկախ խոսակցության տևողությունից խոսել 4 դրամով: Գումարը գանձվում է միայն միացման համար:

«Հանգստյան և արձակուրդների այս բուռն ժամանակահատվածում «ԱրմենՏել»-ը հնարավորություն է ընձեռում չսահմանափակել շփումը հարազատների և մտերիմների հետ: Միասնական օպերատորի նոր առաջարկը նախ և առաջ ուղղված է երիտասարդությանը, որոնց համար ընկերների հետ շփումը հատկապես գիշերը կյանքի յուրօրինակ ոճ է հանդիսանում»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Այն բաժանորդներն, ովքեր արդեն ակտիվացրել են “Սիրելի համարներ” ծառայությունը, կարող են օգտվել «Գիշերն է խոսում» ծառայությունից` իրենց հեռախոսից հավաքելով *110*121# հրահանգը: Միացման արժեքը 300 դրամ է, աբոնենտային վարձ չի գանձվում: Առաջարկը ուժի մեջ է մինչև 2010թ-ի սեպտեմբերի 15-ը:

«Գիշերն է խոսում» և «Սիրելի համարներ» ծառայությունների ինչպես նաև այս ծառայությունը հասանելի սակագնային փաթեթների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդում է «ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---