Hayland.am-ում գործարկվել է Հայաստանում վիդեո-հոսթինգի առաջին ծառայությունը

Hayland.am-ում գործարկվել է Հայաստանում վիդեո-հոսթինգի առաջին ծառայությունը

PanARMENIAN.Net - Hayland.am առաջին և ամենամեծ հայկական սոցիալական ցանցն իր կայքում գործարկել է վիդեո-հոսթինգի ծառայությունը: Առաջին անգամ Հայաստանում ցանցը իր այցելուներին հնարավորություն է տրամադրել ոչ միայն ներդնել տեսահոլովակներ այլ կայքերից (Youtube և այլն), այլև ներբեռնել հոլովակներ անմիջապես Hayland.am-ի սերվերին: Ծառայությունը նաև հնարավորություն է տալիս օգտվողներին մեկնաբանել հոլովակները, դասակարգել ըստ տիպերի, ավելացնել ընտրյալների ցուցակին և ներկայացնել լավագույն հոլովակները այլ հանրաճանաչ ռեսուրսներում: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է Hayland նախագծի ղեկավար Արտաշես Մկրտչյանը: Hayland.am սոցիալական ցանցը ստեղծվել է 2008 թ. և տվյալ պահին ունի ավելի քան 100 000 գրանցված այցելուներ Հայաստանից և սփյուռքից:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---