«Վիմպելկոմի» և Weather Investments –ի միավորումը ձախողման վտանգի տակ է

PanARMENIAN.Net - «Վիմպելկոմ» և Weather Investments հեռահաղորդակցական ընկերությունների միավորումը ձախողման վտանգի տակ է: Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, Ալժիրի կառավարությունը որոշել է ազգայնացնել Orascom Telecom Algeria ընկերությունը, որը հայտնի է նաև որպես Djezzy, որը Orascom Telecom եգիպտական խմբի եկամուտի հիմնական աղբյուրն է և գործարքի մեջ է ռուսական «Վիմպելկոմ» ընկերության հետ միավորվելու համար:

Հոկտեմբերի 5-ին «Վիմպելկոմը» և Weather Investments-ը համաձայնագիր են ստորագրել երկու խմբերի միավորման մասին, որի արդյունքը կդառնա աշխարհում 5-րդ խոշոր բջջային օպերատորի ստեղծումը: Գործարքից հետո «Վիմպելկոմին» Weather Investments-ի միջոցով պատկանելու է Orascom Telecom Holding-ի 51.7 տոկոսը և Wind Telecomunicazioni-ի 100 տոկոսը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---