Հայաստանում ստեղծվում է ՏՏ ոլորտի ICT Stat էլեկտրոնային միասնական համակարգ

PanARMENIAN.Net - ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր Հիմնադրամը /ՁԻՀ/, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, Էլ. բովանդակության ասոցիացիան և Եռաչափ մոդելավորման միությունը կնքում են Հուշագիր ՏՏ ոլորտի վերաբերյալ ճյուղային վիճակագրության (վարչական ռեգիստրի) վարման գործընթացի կայացմանը նպաստող համագործակցության վերաբերյալ:

Հուշագիրը հոկտեմբերի 27-ին ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի գործադիր տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը, Էլ. բովանդակության ասոցիացիայի նախագահ Գարեգին Չուգասզյանը, Եռաչափ մոդելավորողների հայաստանյան միության նախագահ Գուրգեն Պարոնյանը:

Հուշագրի շրջանակում կողմերը համաձայնվում են համագործակցել ICT Stat համակարգի կայացման շուրջ և նպաստել այդ համակարգի արդյունավետության և թափանցիկության բարձրացմանը` ձգտելով հասնել հավաքագրված տվյալների ամբողջականությանը և համակարգի միջոցով հավաքագրված արդյունքների նկատմամբ վստահությանը:

Հուշագրի շրջանակում կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ ՏՏ ոլորտի ընկերությունների կողմից ներկայացվող վիճակագրական հաշվետվությունների էլեկտրոնային հավաքագրումը կազմակերպելու համար, մասնավորապես սկսելով ՁԻՀ-ում ձևավորված ICT Stat էլեկտրոնային միջավայրի փորձնական աշխատանքներից: Կողմերը իրենց պատրաստակամությունն են հայտնում աջակցել Նախարարությանը վարչական ռեգիստրի ձևավորման համար անհրաժեշտ ցուցանիշների շրջանակի նախանշման, ստացված տվյալների վերլուծության, ինչպես նաև մեթոդաբանության մշակման և ՏՏ ոլորտի առանձնահատկությունների բացահայտման նպատակով:

Ինչպես ասել է հուշագրի ստորագրումիեց հետո կայացած մամլո ասուլիսում Ներսես Երիցյանը, ռեգիստի տվյալները հաշվի առնելով` մշակվելու է քաղաքականություն ՏՏ ոլորտում:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---