Հոկտեմբերի 26-30-ը Հայաստանում ընթանում է «Սինոփսիսի» շաբաթը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 26-ին Հայաստանում մեկնարկել է «Սինոփսիսի» շաբաթը միջոցառումների շարքը և տևելու է մինչև հոկտեմբերի 30-ը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին «Սինոփսիս» ընկերության մամլո ծառայությունը, շաբաթվա շրջանակներում կայանալու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Synopsys Inc-ի նախագահ Չի Ֆուն Չանի հանդիպումը: Նախատեսվում է նաև, որ վերջինս անցկացնելու է վարպետության դասեր ուսանողների և ՏՏ ոլորտի մասնագետների համար: Հոկտեմբերի 27-ին «Սինոփսիս Արմենիա» ՏՏ ընկերության ուսումնական բաժինն ավարտելու կապակցությամբ հավաստագրեր են հանձնվել 68 բակալավրերի և 54 մագիստրոսների, շաբաթվա այլ միջոցառումների շարքում` ՀՀ նախագահի պարգևի հանձնումը ՏՏ ոլորտի լավագույն ուսանողներին և դպրոցականներին, ArmTech 2010 սեմինարը և DigiTech Expo 2010 միջազգային ցուցահանդեսին մասնակցությունը:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---