Հայաստանը 13 կետով բարելավել է «ցանցային պատրաստության ինդեքսով» դիրքերը, սակայն հետ է մնում տարածաշրջանի երկրներից 2 նոյեմբերի 2010 - 19:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ընդհանուր առմամբ «ցանցային պատրաստության ինդեքսով» միջին ցուցանիշներ ունի, սակայն հետ է մնում տարածաշրջանի երկրներից: Այդ մասին մամլո ասուլիսում հայտնել է «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Երգնյանը` մեկնաբանելով Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) ամենամյա հետազոտությունների արդյունքները: 2009-2010 թվականների զեկույցի համաձայն, Հայաստանը 101-րդ տեղն է զբաղեցրել աշխարհի 133 երկրների շարքում` իր դիրքերը բարելավելով 13 հորիզոնականով, և այնուամենայնիվ, հետ է մնում տարածաշրջանի երկրներից: Դրա հետ մեկտեղ, ինչպես նշել է Հայաստանի Հանրային խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանը, Հայաստանը լրջորեն բարելավել է իր դիրքերը բջջային կապի բաժանորդների թվով, սակայն զիջում է մի շարք այլ ոլորտներում: Մուսայելյանի խոսքով, ՏՏ զարգացման 4 տարածված մոդելներից Հայաստանը կարող էր փոխառել Սինգապուրի և Իռլանդիայի փորձը. հրավիրել խոշոր արտասահմանյան ՏՏ-ընկերությունների` դրա համար ստեղծելով բարենպաստ պայմաններ: Հանրային խորհրդի անդամը հայտարարել է նաև ազատ տնտեսական գոտիների ստեղծման, կրթության ոլորտում ավանդ ունեցող ՏՏ-ընկերությունների ու կազմակերպությունների համար հարկային նպաստների, ինչպես նաև սկսնակ ընկերություններին ստարտապների տրամադրման անհրաժեշտության մասին: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |