ՎիվաՍել-ՄՏՍ-ի նախաձեռնությամբ մեկնարկեց եռօրյա ինտերակտիվ դասընթացը ՀՀ բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողների համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ի նախաձեռնությամբ մեկնարկեց եռօրյա ինտերակտիվ դասընթացը ՀՀ բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողների համար

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-ից Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ դպրոցի նախաձեռնությամբ մեկնարկեց եռօրյա ինտերակտիվ դասընթացը Հայաստանի տարբեր բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողների համար: Դասընթացների միջոցով հանրապետության տարբեր բուհերից ընտրված ապագա իրավաբանները ՎիվաՍել-ՄՏՍ-ի օրինակով գործնական գիտելիքներ ստանալու հնարավորություն ունեն պայմանագրային իրավունքի և դատավարական ընթացակարգերի վերաբերյալ:

«Հաջողված աշխատանքի հիմքում օրենքի իմացությունն է: Կարևոր է գիտակցել, որ գրված դրույթներից բացի, գոյություն ունեն նաև բարոյական նորմեր, որոնց կիրառումը ոչ միայն ցանկալի, այլև պարտադիր է ամուր կազմակերպություն ունենալու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջնորդվում է կառավարման այն մշակույթով, որի հիմքում գերակայում են օրենքը, թափանցիկ գործելաոճն ու հարգանքը»,- նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ոլորտի առանձնահատկությունները գործնականում հասկանալու հարցում ուսանողները ստանալու են ՎիվաՍել-ՄՏՍ-ի իրավաբանական բաժնի աշխատակիցների աջակցությունը: Դասընթացի ավարտին ապագա իրավաբանները ստանալու են մասնակցության հավաստագրեր, հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ ՓԲԸ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---