Intel, HP, Unicomp-ն ու ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը համակարգիչներ կտրամադրեն ուսուցիչներին ու աշակերտներին

Intel, HP, Unicomp-ն ու ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը համակարգիչներ կտրամադրեն ուսուցիչներին ու աշակերտներին

PanARMENIAN.Net - «Դպրոցական համակարգիչ» և «Համակարգիչ ուսուցիչների համար» ծրագրերի իրականացման մասին հուշագիրը դեկտեմբերի 8-ին ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Unicomp ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանը, Կենտրոնական և Արևելայն Եվրոպայում Hewlett-Packard ընկերության վաճառքի գծով տնօրեն ու Միջին Ասիայում ու Կովկասում Intel կորպորացիայի ղեկավար Դմիտրի Կիսելը: Նախագծի հիմքում կլինի «Համակարգիչ բոլորի համար» մոդելի նախագիծը: Ուսուցիչներին համակարգիչներ կառաջարկվեն մատչելի գներով, ինչպես նաև որակավորման բարձրացման կուրսեր, իսկ «Դպրոցական համակարգիչ» ծրագրի շրջանակներում հայ դպրոցականներին կտրամադրվեն Intel նոութբուքեր: Ծրագրի պիլոտային մասին մասնակցել են Երևանի Անանիա Շիրակացու անվան կրթահամալիրը և Մխիթար Սեբաստացի կրթական կենտրոնը: Նրանց անվճար տրամադրվել էր Intel Classmate PC 30-ական համակարգիչ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---