Համահայկական էլեկտրոնային բովանդակության արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 30-ին

PanARMENIAN.Net - Էլեկտրոնային բովանդակության 5-րդ համահայկական մրցույթը (E-content Award) ստացել է 319 հայտ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է «Էլեկտրոնային բովանդակություն» ասոցիացիայի տնօրեն Գարեգին Չուգասզյանը: Նրա խոսքերով, տպագրության 500-ամյակին նվիրված մրցույթի արդյունքներն ամփոփվելու են դեկտեմբերի 30-ին: «Առանձին կայքերի մոտ առաջընթաց կա, կան շատ տաղանդավոր աշխատանքներ, սակայն ամբողջությամբ վերցված հայկական էլեկտրոնային բովանդակությունը դեռ բավարար մակարդակում չէ»,- կարծում է Չուգասզյանը:

Նրա կարծիքով, էլեկտրոնային բովանդակության ոլորտի դանդաղ զարգացման վրա ազդել է վերջին երկու տարիների Հայաստանի սոցիալ-տնտեսական դրությունը:

8 անվանակարգերում մասնակիցներին գնահատել է 15 հոգուց կազմված ժյուրին: Անվանակարգերում հաղթողները կարող են մասնակցել WSA-WORLD SUMMIT AWARD համաշխարհային գագաթնաժողովին: Մրցույթի մրցանակային ֆոնդը (10 հազար դոլար) բաշխվելու է լավագույն 16 աշխատանքների հեղինակների միջև: Միջոցառման գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---