ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին շնորհվել է Վալերի Բրյուսովի անվան մեդալ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին շնորհվել է Վալերի Բրյուսովի անվան մեդալ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 27-ին Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ և հանդիպել ընկերության գլավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենի ուղեկցությամբ, դեսպանը շրջել է ընկերության գործառնական կենտրոններում և ծանոթացել աշխատակիցների հետ: Պրն. Յիրիկյանը ներկայացրել է ընկերության 2010 թվականի ձեռքբերումները և հաջորդ տարվա ծրագրերը, հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունը:

Ընկերությունում կայացած հատուկ արարողության ընթացքում, դեսպան Կովալենկոն ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին շնորհել է Ռուսաստանի Դաշնության կառավարական` Վալերի Բրյուսովի անվան մեդալ` հումանիտար և մշակութային ոլորտում հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ու ընդլայնման գործում Ռալֆ Յիրիկյանի ունեցած ներդրման համար:

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանը նաև շնորհակալություն հայտնեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենին` 2005-ին մեկնարկած գործունեությունից մինչ օրս կորպորատիվ խորհրդանիշ դառնալու հարցում անձնական բացառիկ ներդրման համար: Գործունեության ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակաբար առաջարկել է նորարարական լուծումներ, մատչելի և որակյալ ծառայություններ, որոնք հանդիսանում են ընկերության մրցակցային առավելությունը:

Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական հարաբերությունները երկու երկրների կառավարությունների ուշադրության կենտրոնում են: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ռուսաստանյան կապիտալի մասնակցությամբ Հայաստանում գործող և մեծ հաջողության հասած ընկերության լավագույն օրինակն է:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---