«ՄՏՍ Ուզբեկստանը» և ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրենց LTE ցանցերում անցկացրել են համատեղ հաջող փորձարկում

«ՄՏՍ Ուզբեկստանը» և ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրենց LTE ցանցերում անցկացրել են համատեղ հաջող փորձարկում

PanARMENIAN.Net - ՄՏՍ խումբը կազմակերպել է միջազգային ռոումինգ «ՄՏՍ Ուզբեկստանի» և ՎիվաՍել-ՄՏՍ-ի միջև LTE տեխնոլոգիայի հիման վրա: Ինչպես հաղորդում է ՄՏՍ-ի մամլո ծառայությունը, ընկերություններն իրենց LTE ցանցերում անցկացրել են համատեղ հաջող փորձարկում, ստորագրել արձանագրություն համատեղ LTE-ռոումինգ կազմակերպելու մեջ օպերատորների նպատակների, գործառույթների և մտադրությունների մասին:

LTE-ռոումինգն աշխատում է «ՄՏՍ Ուզբեկստանի» և ՎիվաՍել-ՄՏՍ-ի LTE ցանցերում 2.6 Գհց հաճախականությամբ: Ծառայությունների փորձարկման ժամանակ կիրառվել են Samsung GT B3710 և Huawei E398 մոդեմները: «ՄՏՍ Ուզբեկստանը» Ուզբեկստանում թողարկել է ԱՊՀ-ում և Կենտրոնական Ասիայում «չորրորդ սերնդի» առաջին ցանցը 2010-ի հուլիսի վերջին, ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երևանում և Հայաստանի մարզերում LTE ցանցի շինարարության թույլտվություն է ստացել 2010-ի նոյեմբերին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---