Գործարկվել է «Հայկական գիտական համագործակցություն» կայքը

Գործարկվել է «Հայկական գիտական համագործակցություն» կայքը

PanARMENIAN.Net - Մի խումբ երիտասարդներ ստեղծել են «Հայկական գիտական համագործակցություն» («Armenian Scientific Cooperation») կայքը: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել կայքի ադմինիստրատորներ Արմեն Մարտիրոսյանն ու Սամսոն Հովհաննիսյանը, կայքի նպատակն է նպաստել Հայաստանում գիտության տարբեր ճյուղերի ու գիտակրթական համակարգի զարգացմանը, գիտական համագործակցության ընդլայնմանը ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան գիտական շրջանակների միջև, տեղեկացնել գիտության նվաճումների վերաբերյալ:Կայքի հիմնական ուղղություններից մեկն է անցյալ ու ժամանակակից հայկական գիտական ու գիտատեղեկատվական մտքի ներկայացումն ուտարածումը: Կայքում արդեն կատարվել է 40 հրապարակում, որոնց ճնշող մեծամասնությունն ունեն գիտական արժեք, արդեն ձեռք են բերվել համագործակցության պայմանավորվածություններ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում գտնվող հայ գիտնականների հետ:

Կայքի նպատակներից է նաև հայ խոշորագույն գիտնականների կենսագրության և գիտական աշխատանքների էլեկտրոնային տարբերակով պատրաստումը և տարածումը, արդեն կատարվել են որոշակի աշխատանքներ: Կայքը բաց է բոլոր առաջարկությունների համար:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---