ՄՏՍ-ը մինչև յոթ անգամ նվազեցրել է միջազգային ռոումինգի արժեքը

ՄՏՍ-ը մինչև յոթ անգամ նվազեցրել է միջազգային ռոումինգի արժեքը

PanARMENIAN.Net - ՄՏՍ-ը մինչև յոթ անգամ նվազեցրել է միջազգային ռոումինգում կապերի արժեքը «Go-Go-ռոումինգ» ծառայության շրջանակներում: Ինչպես հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը, Հայաստանում, Աբխազիայում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Մոլդովայում, Տաջիկստանում, Թուրքմենստանում, Ուզբեկստանում, Ուկրաինայում ռոումինգի արժեքը նվազում է 4-7 անգամ`մինչև մեկ րոպեի համար 8,90 ռուբլի: Եվրոպայի երկրներում, Եգիպտոսում, Իսրայելում, ԱՄԷ-ում, Չինաստանում, Կուբայում, Թուրքիայում, Թայլանդում, Թունիսում, Հարավային Կորեայում` 4-5 անգամ` մեկ րոպեի համար 15,90 ռուբլի: Մնացած երկրներում արժեքը նվազել է երկու անգամ` րոպեի համար մինչև 79 ռուբլի: Նոր ծառայությունը հիմնված է USSD Call Back (հետադարձ զանգ) տեխնոլոգիայի վրա: Օգտագործողը հարցում է ուղարկում հատուկ գաղտնագրի օգնությամբ միացում ապահովելու համար, որից հետո նրան ետ է զանգահարում օպերատորը և կապ հաստատում կանչվող բաժանորդի հետ: Նման տեխնոլոգիան կիրառվում է զբոսաշրջային SIM-քարտերում և լայնորեն տարածված է կապի եվրոպական օպերատորների մոտ: Առաջարկը գործում է Ռուսաստանի ողջ տարածքում «Քո երկիրը», «Red Energy», «Սուպեր զրո» սակագների բաժանորդների համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---